Հա

Քաղաքական

20/06/2021 - 14:00

«Կասկածո՞ւմ էք»․ Ռոբերտ Քոչարեանը՝ ընտրւելու իր շանսերի մասին

Կասկածո՞ւմ էք՝ ըստ Yerkir.am-ի այսպէս արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարեանը հարցին՝ ինչպէ՞ս է գնահատում ընտրւելու իր շանսերը։

«alikonline.ir» - Կասկածո՞ւմ էք՝ ըստ Yerkir.am-ի այսպէս արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարեանը հարցին՝ ինչպէ՞ս է գնահատում ընտրւելու իր շանսերը։

Նա ասաց, որ քւէարկել է յանուն արժանապատիւ խաղաղութեան եւ տնտեսական վերելքի։

Ռոբերտ Քոչարեանը ընտրատեղամաս էր եկել տիկնոջ՝ Բելլա Քոչարեանի հետ:

Նախկին վարչապետ Կարէն Կարապետեանի հետ համագործակցութեան ձեւաչափի մասին հարցին Ռոբերտ Քոչարեանը պատասխանեց․ «Ակնյայտ է, որ Կարէն Կարապետեանը մեզ հետ է: Հետագայում ի՞նչ կարգի համագործակցութիւն կը լինի՝ դեռ չենք խօսում: Եկէք դա չքննարկենք»:

«Հայաստան» դաշինքի անդամ Արմէն Չարչեանի հնարաւոր մասնակցութեամբ ձայնագրութեան մասին հարցին Ռոբերտ Քոչարեանը պատասխանեց, որ ընդհանրապէս աբսուրդի ժանրից էր նրա ձերբակալումը:

«Չեմ կարծում, որ այստեղ որեւէ հիմք կար ձերբակալութեան: Ինքն իր կարծիքն է ասել, եւ այդ տեսանկիւնից չեմ կարծում, որ որեւէ ճնշման արտայայտութիւն է»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինեանի՝ լռութեան օրւայ խախտման մասին Ռոբերտ Քոչարեանն ասաց. «Բարեբախտաբար, ԿԸՀ-ն արձագանքեց այդ խախտմանը: Կարծում եմ, սա ցոյց է տալիս այս իշխանութեան դէմքը, որ որեւէ յարգանք չունեն օրէնքի նկատմամբ, չեն ունեցել այս 3 տարւայ ընթացքում եւ շարունակում են չունենալ նոյնիսկ ընտրութեան օրը»:

Յետընտրական հնարաւոր զարգացումների մասին հարցին ի պատասխան Քոչարեանը յորդորեց իրադարձութիւններից առաջ չընկնել՝ ընտրութիւններից յետոյ կերեւայ:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։