Հա

Քաղաքական

20/06/2021 - 17:55

«Դիւանագէտները մէկ մարդու պէս մերժել են Նիկոլ Փաշինեանին»․ Mediaport

Դիւանագէտները մէկ մարդու պէս մերժել են Նիկոլ Փաշինեանին։

«alikonline.ir» - Ըստ Yerkir.am-ի՝ Mediaport-ը գրում է․

«Դիւանագէտները մէկ մարդու պէս մերժել են Նիկոլ Փաշինեանին։

ԿԸՀ-ն արդէն ունի էլեկտրոնային եղանակով քւէարկած ընտրողների ընտրութեան արդիւնքները: Դրանք օրէնքի պահանջով կը հրապարակւեն 20:00-ից յետոյ, երբ փակւեն տեղամասերը:

Էլեկտրոնային եղանակով քւէարկութեանը մասնակցել է 287 ընտրողից 284-ը: Mediaport-ի աղբիւրի փոխանցմամբ՝ 168 ձայն ստացել է Ռոբերտ Քոչարեանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը, դիւանագէտները 112 ձայն տւել են «Պատիւ ունեմ» դաշինքին եւ ընդամէնը 4 ձայն ստացել է Նիկոլ Փաշինեանի «Քաղաքացիական պայմանագիրը»:

Յիշեցնենք, որ արտերկրում գտնւող ՀՀ դիւանագէտներն ու իրենց ընտանիքի անդամները քւէարկութեանը մասնակցում են էլեկտրոնային եղանակով այսօրւայ քւէարկութիւնից մէկ շաբաթ առաջ»։

 

Յարակից լուրեր

  • «Նիկոլ Փաշինեանը՝ Աղաւնոյի փլատակների տակ». 7or.am
    «Նիկոլ Փաշինեանը՝ Աղաւնոյի փլատակների տակ». 7or.am

    Թող զարմանալի չթւայ, բայց Նիկոլ Փաշինեանի իշխանութեան հիմնասիւներից մէկը 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրած կապիտուլեացիոն բնոյթի փաստաթուղթն էր։ Իրեն հաւատացող պօղոսներին նա այդ փաստաթղթով համոզում էր, որ կեանքեր է փրկել, համ էլ՝ «խաղաղութեան նոր դարաշրջան» է բացելու թուրքերի ու ադրբեջանցիների հետ։

  • «Իրանը տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտէզի փոփոխութիւն չի հանդուրժի». Նախագահ Ռէյիսին՝ Փաշինեանին
    «Իրանը տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտէզի փոփոխութիւն չի հանդուրժի». Նախագահ Ռէյիսին՝ Փաշինեանին

    Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ հեռախօսազրոյցում շեշտել է, որ Իրանը տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտէզի փոփոխութիւն չի հանդուրժի:

  • Նիկոլ Փաշինեանն իրականացնում է «Ելք» օպերացիան
    Նիկոլ Փաշինեանն իրականացնում է «Ելք» օպերացիան

    Նիկոլ Փաշինեանի հռչակած «խաղաղութեան դարաշրջանը», պարզւում է, այն մասին էր, որ այլեւս հայրենիքը յանձնւելու է ոչ թէ պատերազմով, գոնէ պայքարի իմիտացիայով, այլ միանգամայն խաղաղ ճանապարհով․ Հայաստանը՝ արցախեան խամաճիկներով-բանով, ընդամէնը հերթով կատարում է Ալիեւի բոլոր պահանջները։

  • Լիկւիդացիոն գներ՝ Նիկոլ Փաշինեանից, փաթեթաւորումը՝ արեւմտեան դեսպաններից
    Լիկւիդացիոն գներ՝ Նիկոլ Փաշինեանից, փաթեթաւորումը՝ արեւմտեան դեսպաններից

    Նիկոլ Փաշինեանը, ամենայնից զատ, իսկ գուցէ ամենից առաջ ստի վաճառական է։ Լաւ վաճառական։ Նա տարիներ, տասնամեակներ շարունակ լրագրողի, խմբագրի, ապա՝ ընդդիմադիրի դերերում հմտացել է՝ սուտը՝ որպէս ճշմարտութիւն, իրականը՝ որպէս կեղծ, կեղծը՝ որպէս բնօրինակ հրամցնելու գործում։ Նոյնը շարունակում է նաեւ պետութեան ղեկավարի կարգավիճակում։ Ճշմարտութեան տեղ մատուցւող նրա ստերն անսահմանօրէն շատ են, բայց դրանց թւում կան յատկապէս ու առանձնապէս այնպիսիք, որոնք ունեն համակարգաստեղծ նշանակութիւն եւ կենսական ազդեցութիւն են թողնում պետութեան ու հասարակութեան վրայ։

  • Նիկոլ Փաշինեանի հերթական վախերը. ինչո՞ւ է փոխւում «Քաղաքացիութեան մասին» ՀՀ օրէնքը
    Նիկոլ Փաշինեանի հերթական վախերը. ինչո՞ւ է փոխւում «Քաղաքացիութեան մասին» ՀՀ օրէնքը

    Ինչեւէ, «Քաղաքացիութեան մասին» օրէնքում լրացում կատարելու մասին» օրէնքի նախագծով առաջարկւում է ազգութեամբ հայ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւն չունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւն ձեռք բերելու համար որպէս պարտադիր պահանջ սահմանել Հայաստանի Հանրապետութիւնում վերջին 2 տարւայ ընթացքում առնւազն 60 օր օրինական հիմքով բնակւելու կամ գտնւելու հանգամանքը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։