Հա

Քաղաքական

20/06/2021 - 18:00

«Վարչական ռեսուրս կիրառելը, շտաբի անդամներին քաշքշելը վկայում է իշխանութեան ջղաձգումների մասին»․ Իշխան Սաղաթելեան

Ակնյայտ է՝ գործող իշխանութիւնը հոգեվարքի մէջ է՝ ըստ Yerkir.am-ի ասաց  ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելեանը, որը քւէարկեց Գեղարքունիքի մարզ, Գեղամաւան գիւղի 20/16 ընտրական տեղամասում:

«alikonline.ir» - Ակնյայտ է՝ գործող իշխանութիւնը հոգեվարքի մէջ է՝ ըստ Yerkir.am-ի ասաց  ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելեանը, որը քւէարկեց Գեղարքունիքի մարզ, Գեղամաւան գիւղի 20/16 ընտրական տեղամասում:

«Հանրապետութեան ողջ տարածքում վարչական ռեսուրսը, ոստիկանական ռեսուրսը, շտաբի անդամներին քաշքշելը, բաժիններ հրաւիրելը ակնյայտ է, բայց սա վկայում է իշխանութեան ջղաձգումների եւ պարտութեան զգացման մասին»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

Նա նշեց, որ քւէարկել է յանուն ուժեղ Հայաստանի, յանուն անվտանգ ու կայուն Հայաստանի։

«Սա Սարդարապատ է, սա պետութիւն ունենալ-չունենալու ընտրութիւն է, քւէարկեցի ուժեղ Հայաստանի, բարեկեցիկ Հայաստանի, ժողովրդավար եւ ազգային Հայաստանի համար»,- ասաց նա։

Իշխան Սաղաթելեանը նկատեց, որ այսօր իրենց իրականացրած աշխատանքի ամփոփումն է լինելու եւ վստահ է՝ մեր ժողովուրդն արձանագրելու է յաղթանակ՝ պետականութիւն ունենալու եւ պետականութիւնը ժողովրդին վերադարձնելու իմաստով, նաեւ Հայաստանը ապրելու երկիր սարքելու իմաստով․ «Վստահ եմ արդիւնքների վրայ եւ վստահ եմ, որ ամէն ինչ լաւ է լինելու»։

Իշխան Սաղաթելեանը վստահեցրեց, որ մինչեւ վերջ տէր են կանգնելու իրենց իւրաքանչիւր քւէի։

«Այն բոլոր արտօնեալները, ովքեր ինչ ուզում՝ անում են, թոյլ չենք տալու, կանխելու ենք, իսկ ընտրութիւնների աւարտից յետոյ իւրաքանչիւրը հատ-հատ պատասխան է տալու»,- ասաց նա։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։