Հա

Քաղաքական

20/06/2021 - 19:00

«ժամը 17։00-ի դրութեամբ ընտրութեանը մասնակցել է ընտրողների 38,17%-ը, ամենաշատը քւէարկութեան մասնակցել են Սիւնիքում, ամենաքիչը՝ Արմաւիրում»․ ԿԸՅ

Ժամը 17:00-ի դրութեամբ 2021 թւականի Ազգային ժողովի արտահերթ ընտրութիւններին քւէարկելու իրաւունք ունեցող 2 միլիոն 593 հազար 572 անձից քւէարկութեանը մասնակցել են 989 հազար 972 անձ, ընդհանուր ընտրողների 38,17%-ը:

«alikonline.ir» - Ժամը 17:00-ի դրութեամբ 2021 թւականի Ազգային ժողովի արտահերթ ընտրութիւններին քւէարկելու իրաւունք ունեցող 2 միլիոն 593 հազար 572 անձից քւէարկութեանը մասնակցել են 989 հազար 972 անձ, ընդհանուր ընտրողների 38,17%-ը: Գրում է Tert.am-ը:

Այս մասին Կենտրոնական ընտրական յանձնաժողովի տեղեկատւական կենտրոնում ասաց ԿԸՅ քարտուղար Արմէն Սմբատեանը՝ ներկայանցնելով տեղեկութիւններ մինչեւ ժամը 17։00-ն քւէարկութեանը մասնակցած ընտրողների թւի վերաբերեալ։

Այսպիսով Երեւանում քւէարկելու իրաւունք ունեցող 859000 քաղաքացուց քւէարկել են 344868-ը կամ 40,15%-ը։

Արագածոտնի մարզում 117472 քւէարկելու իրաւունք ունեցողներից քւէարկել են 44511-ը կամ 37,89%-ը։

Արարատի մարզում 223360 քւէարկելու իրաւունք ունեցողներից քւէարկել են 83766-ը կամ 37,5%-ը։

Արմաւիրի մարզում 235840 քւէարկելու իրաւունք ունեցողներից քւէարկել են 75035-ը կամ 31,82%-ը։

Գեղարքունիքի մարզում 189527 քւէարկելու իրաւունք ունեցողներից քւէարկել են 70836-ը կամ 37,38%-ը։

Լոռու մարզում 233555 քւէարկելու իրաւունք ունեցողներից քւէարկել են 87310-ը կամ 37,38%-ը։

Կոտայքի մարզում 242022 քւէարկելու իրաւունք ունեցողներից քւէարկել են 93828-ը կամ 38,77%-ը։

Շիրակի մարզում 226763 քւէարկելու իրաւունք ունեցողներից քւէարկել են 73171-ը կամ 32․27%-ը։

Սիւնիքի մարզում 109726 քւէարկելու իրաւունք ունեցողներից քւէարկել են 51383-ը կամ 46,83%-ը։

Վայոց Ձորում 46620 քւէարկելու իրաւունք ունեցողներից քւէարկել են 19888-ը կամ 42,66%-ը։

Տաւուշի մարզում 109690 քւէարկելու իրաւունք ունեցողներից քւէարկել են 45376-ը կամ 41,37%-ը։

Յիշեցնենք, որ նախորդ՝ 2018 թւականի ԱԺ ընտրութիւններին ժամը 17։00-ի դրութեամբ 2 միլիոն 592 հազար 479 ընտրողներից քւէարկութեանը մասնակցել է 1 միլիոն 25 հազար 2-ը, կամ ընտրողների 39,54 տոկոսը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։