Հա

Քաղաքական

20/06/2021 - 23:00

Արտահերթ ԱԺ ընտրութիւններին մասնակցել է ընտրողների 49,4 տոկոսը. Երեւանում ցուցանիշը 51,55 տոկոս է

Հայաստանում խորհրդարանական ընտրութիւնների քւէարկութեանը, նախնական տւեալներով, մասնակցել է քւէարկելու իրաւունք ունեցող քաղաքացիների 49,4 տոկոսը. քւէարկութեանը մասնակցել է 1 մլն 281 հազար 174 ընտրող: Այս մասին Կենտրոնական ընտրական յանձնաժողովի տեղեկատւական կենտրոնում ասաց ԿԸՅ նախագահ Տիգրան Մուկուչեանը:

«alikonline.ir» - Հայաստանում խորհրդարանական ընտրութիւնների քւէարկութեանը, նախնական տւեալներով, մասնակցել է քւէարկելու իրաւունք ունեցող քաղաքացիների 49,4 տոկոսը. քւէարկութեանը մասնակցել է 1 մլն 281 հազար 174 ընտրող: Այս մասին Կենտրոնական ընտրական յանձնաժողովի տեղեկատւական կենտրոնում ասաց ԿԸՅ նախագահ Տիգրան Մուկուչեանը: Գրում է Yerkir.am-ը։

Նշենք, որ 2018-ի դեկտեմբերին կայացած ԱԺ արտահերթ ընտրութիւններին մասնակցել է ընտրողների 48,63 տոկոսը (1 մլն 260 հազար 840 ընտրող):

Երեւանում ընտրութիւններին մասնակցել է ընտրողների 51,55 %-ը (442846 ընտրող), Հայաստանի երկրորդ քաղաք Գիւմրիում՝ 38,42 %-ը (46912), երրորդ քաղաք Վանաձորում՝ 47,55%-ը (44554):

2018-ի ԱԺ արտահերթ ընտրութիւններին Երեւանում քւէարկել է ընտրողների 47,6 տոկոսը (404599), Հայաստանի երկրորդ քաղաք Գիւմրիում՝ 39,22 տոկոսը (48817), Վանաձորում՝ 46,66 տոկոսը (44949):

Ստորեւ ներկայացնում ենք մարզերում քւէարկութեան մասնակցութեան արդիւնքները.

Արագածոտնի մարզ 58737 ընտրող (50 տոկոս)

Արարատի մարզ 113625 ընտրող (50,87 տոկոս)

Արմաւիրի մարզ 104880 ընտրող (44,47 տոկոս)

Գեղարքունիքի մարզ 86173 ընտրող (45,47 տոկոս)

Լոռու մարզ 109141 ընտրող (46.73 տոկոս)

Կոտայքի մարզ 121212 ընտրող (50,08 տոկոս)

Շիրակի մարզ 93510 ընտրող (41,24 տոկոս)

Սյունիքի մարզ 66252 ընտրող (60,38 տոկոս)

Վայոց Ձորի մարզ 26132 ընտրող (56,05 տոկոս)

Տաւուշի մարզ 58666 ընտրող (53,48 տոկոս)

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։