Հա

Քաղաքական

21/06/2021 - 11:55

«Հայ-իրանական օրակարգն ամբողջովին պէտք է վերանայել». Ահարոնեան

Իրանագէտ Ահարոն Վարդանեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում նշել է, որ հայ-իրանական յարաբերութիւնների կարգաւորումը օրւայ հրամայականներից է եւ պէտք է ամբողջովին վերանայել մեր հարաւային հարեւանի հետ ունեցած օրակարգը։

«alikonline.ir» - Իրանագէտ Ահարոն Վարդանեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում նշել է, որ հայ-իրանական յարաբերութիւնների կարգաւորումը օրւայ հրամայականներից է եւ պէտք է ամբողջովին վերանայել մեր հարաւային հարեւանի հետ ունեցած օրակարգը։

Վերջին 3 տարում հայ-իրանական յարաբերութիւնները գտնւում են տուրբուլենտութեան գօտում, մեզ մօտ վայրիվերումներ են եւ դեռ պարզ չէ` երբ կը հանդարտւի այդ վիճակը, որ կարողանանք Իրանի նոր իշխանութիւնների հետ լաւ յարաբերութիւններ կառուցել։ Sputnik Արմենիայի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց իրանագէտ Ահարոն Վարդանեանը։

«Անկախ օրւայ իշխանութիւններից` պէտք է զարգացնել եւ մեծ ծաւալով առաջ տանել կենսական նշանակութիւն ունեցող հայ-իրանական յարաբերութիւնները։ Այստեղ խնդիրը պէտք է ոչ թէ իրանական կառավարութեան մէջ փնտրել, այլ մեր»,- ասաց նա։

Այն, որ Հայաստանը կարիք ունի Իրանի նոր իշխանութիւնների հետ նոր յարաբերութիւններ կառուցելու, ակնյայտ է բոլորին։ Ահարոնեանն ասում է` մենք չենք կարող մեզ այնպիսի ճոխութիւն թոյլ տալ, որ հրաժարւենք մեր հարաւային սահմանից։

«Երկու սահման ունենք` հիւսիս եւ հարաւ։ Հիւսիսը կարող է փակւել թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների հետեւանքով, ինչին մենք երբեմն-երբեմն ականատես ենք լինում, իսկ մեր հարաւային սահմանակից պետութեան հետ, փաստօրէն, 3 տարի է` չունենք նորմալ օրակարգ»,- նշեց Ահարոնեանը։

Նրա խօսքով` Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռէյիսին կը փորձի ուժեղացնել իր տնտեսական ակտիւութիւնը նաեւ Ադրբեջանում` այդպիսով թուլացնելով յատկապէս վերջին շրջանում Թուրքիայի ներկայութիւնն այնտեղ։

 

Յարակից լուրեր

  • Մտահոգութեան մասին յայտարարութենէ աւելին
    Մտահոգութեան մասին յայտարարութենէ աւելին

    Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարութեան բանբեր Նետ Փրայս 28 յուլիսին Հայաստան-Ազրպէյճան սահմանին վրայ ազրպէյճանական կողմին շղթայազերծած յարձակումին պատճառով ժամեր առաջ արձանագրուած բախումներու հարցով հրապարակեց հետեւեալ յայտարարութիւնը. «Միացեալ Նահանգներ կը դատապարտեն Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ միջազգային սահմանի երկայնքով բռնութեան վերջին մագլցումը: Մենք Հայաստանին եւ Ազրպէյճանին կոչ կ՛ուղղենք կատարելու զինադադարի վերաբերեալ իրենց պարտաւորութիւնները` անյապաղ քայլեր ձեռնարկելով կացութեան լարուածութեան մեղմացման համար:

  • «Անորոշութիւնը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մի շարք կարեւոր ուղղութիւններով դեռ կը շարունակւի»․ Տարասով
    «Անորոշութիւնը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մի շարք կարեւոր ուղղութիւններով դեռ կը շարունակւի»․ Տարասով

    «ՀՀ-ում կարեւոր պաշտօններում նոր մարդիկ են նշանակւել, նրանք պէտք է յարմարւեն աշխատանքին, ինչպէս նաեւ բոլոր խաղացողները պէտք է վերջնականապէս դիրքաւորւեն անընդհատ փոփոխւող իրավիճակում»,- այս մասին 168․am-ի հետ զրոյցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծւած իրավիճակին եւ այն լուծելու ուղղութեամբ արւող առաջարկներին։

  • Իրանում քննարկւել է ՀՀ-ում դեղագործութեան ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցը
    Իրանում քննարկւել է ՀՀ-ում դեղագործութեան ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցը

    Իրանի Իսլամական Հանրապետութեան սոցիալական ապահովութեան ներդրումների ընկերութեան հրաւէրով յուլիսի 27-ից 29-ը Թեհրանում էր գտնւում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տէրեանի գլխաւորած պատւիրակութիւնը:

  • Կոնգրեսականների յստակ ուղերձը՝ Բաքւին
    Կոնգրեսականների յստակ ուղերձը՝ Բաքւին

    Փելոունի ուղղման ընդունումը ամերիկեան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի յստակ ուղերձն է Հայաստանի դէմ ագրեսիա իրականացնող Ադրբեջանին: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում այսպիսի կարծիք յայտնեց ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը՝ տեղեկացնելով, որ Հայ Դատի յանձնախումբն այժմ աշխատում է գործընթացն աւարտին հասցնելու եւ Ադրբեջանին յատկացւող ամերիկեան ռազմական օգնութեան ամբողջական արգելափակմանը հասնելու համար: 

  • «Հայաստանի ղեկավարութիւնը նաեւ ՀՀ-ի անվտանգութեան երաշխաւորը լինելուց է հրաժարւում». քաղտեխնոլոգ
    «Հայաստանի ղեկավարութիւնը նաեւ ՀՀ-ի անվտանգութեան երաշխաւորը լինելուց է հրաժարւում». քաղտեխնոլոգ

    Ընդհանուր առմամբ, բանակցութիւններ ասւածը տարբեր խողովակներով ընթանում էին ու ընթանում են, այդ թւում՝ ոչ միայն պաշտպանութեան, այլ գուցէեւ արտաքին գործերի նախարարութիւնների, երկրի ղեկավարների ադմինիստրացիաների խողովակներով: «Փաստ»-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց քաղտեխնոլոգ Վիգէն Յակոբեանն՝ անդրադառնալով սահմանային լարւածութեան ֆոնին ՀՀ ՊՆ-ի կողմից յայտարարվւծ սպասւելիք բանակցութիւնների մասին, ինչն անակնկալ էր հանրութեան համար: Ըստ քաղտեխնոլոգի, իրականում ոչ մի արտառոց բան չկայ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։