Print this page
21/06/2021 - 11:55

«Հայ-իրանական օրակարգն ամբողջովին պէտք է վերանայել». Ահարոնեան

Իրանագէտ Ահարոն Վարդանեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում նշել է, որ հայ-իրանական յարաբերութիւնների կարգաւորումը օրւայ հրամայականներից է եւ պէտք է ամբողջովին վերանայել մեր հարաւային հարեւանի հետ ունեցած օրակարգը։

«alikonline.ir» - Իրանագէտ Ահարոն Վարդանեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում նշել է, որ հայ-իրանական յարաբերութիւնների կարգաւորումը օրւայ հրամայականներից է եւ պէտք է ամբողջովին վերանայել մեր հարաւային հարեւանի հետ ունեցած օրակարգը։

Վերջին 3 տարում հայ-իրանական յարաբերութիւնները գտնւում են տուրբուլենտութեան գօտում, մեզ մօտ վայրիվերումներ են եւ դեռ պարզ չէ` երբ կը հանդարտւի այդ վիճակը, որ կարողանանք Իրանի նոր իշխանութիւնների հետ լաւ յարաբերութիւններ կառուցել։ Sputnik Արմենիայի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց իրանագէտ Ահարոն Վարդանեանը։

«Անկախ օրւայ իշխանութիւններից` պէտք է զարգացնել եւ մեծ ծաւալով առաջ տանել կենսական նշանակութիւն ունեցող հայ-իրանական յարաբերութիւնները։ Այստեղ խնդիրը պէտք է ոչ թէ իրանական կառավարութեան մէջ փնտրել, այլ մեր»,- ասաց նա։

Այն, որ Հայաստանը կարիք ունի Իրանի նոր իշխանութիւնների հետ նոր յարաբերութիւններ կառուցելու, ակնյայտ է բոլորին։ Ահարոնեանն ասում է` մենք չենք կարող մեզ այնպիսի ճոխութիւն թոյլ տալ, որ հրաժարւենք մեր հարաւային սահմանից։

«Երկու սահման ունենք` հիւսիս եւ հարաւ։ Հիւսիսը կարող է փակւել թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների հետեւանքով, ինչին մենք երբեմն-երբեմն ականատես ենք լինում, իսկ մեր հարաւային սահմանակից պետութեան հետ, փաստօրէն, 3 տարի է` չունենք նորմալ օրակարգ»,- նշեց Ահարոնեանը։

Նրա խօսքով` Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռէյիսին կը փորձի ուժեղացնել իր տնտեսական ակտիւութիւնը նաեւ Ադրբեջանում` այդպիսով թուլացնելով յատկապէս վերջին շրջանում Թուրքիայի ներկայութիւնն այնտեղ։

 

Յարակից լուրեր