Հա

Քաղաքական

21/06/2021 - 12:40

«Երանի զոհւածներին, որ չեն տեսնում իրենց սխրանքների եւ հերոսական մահերի դիմաց իրենց պաշտպանւած մարդկանց շնորհակալութիւնը»․ Աշոտեան

Արմէն Աշոտեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«alikonline.ir» - Արմէն Աշոտեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«Գնացէք Հայաստանի պատմութեան թանգարան ու ջնջէք Երեւանի հիմնադրման ուրարտական սեպագրերը:

Գնացէք Մատենադարան եւ այրէք մեր ազգի փառահեղ պատմութեան մասին ձեռագիր գրքերը:

Գնացէք Հռոմ ու Կոլիզէյի պատերից ձեր տխմար մուրճով ջարդէք Հայաստանի քարտէզները:

Գնացէք մօտակայ վիրաբուժական ծառայութիւն եւ թլպատւէք:

Գնացէք Շուռնուխ, քանդէք Welcome to Azerbaijan ցուցանակը ու բերէք տնգէք Զւարթնոց օդանաւակայանի մուտքի մօտ:

Գնացէք պատմութեան գրողի ծոցը:

Յ.Գ. Երանի զոհւածներին, որ չեն տեսնում իրենց սխրանքների եւ հերոսական մահերի դիմաց իրենց պաշտպանւած մարդկանց շնորհակալութիւնը»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։