Հա

Քաղաքական

21/06/2021 - 13:30

«Քաղաքացիական պայմանագիր»-ը ԱԺ-ում կունենայ 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը` 27 մանդատ, «Պատիւ ունեմ»-ը խորհրդարանում կը լինի իրաւունքի ուժով ու կունենայ 7 մանդատ

Կենտրոնական ընտրական յանձնաժողովը հրապարակել է բոլոր 2008 ընտրական տեղամասերում ամփոփւած նախնական արդիւնքները, համաձայն որի՝ առաջատարը Նիկոլ Փաշինեանի գլխաւորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնն է՝ քւէների մօտ 53,92 տոկոսով: 

«alikonline.ir» - Կենտրոնական ընտրական յանձնաժողովը հրապարակել է բոլոր 2008 ընտրական տեղամասերում ամփոփւած նախնական արդիւնքները, համաձայն որի՝ առաջատարը Նիկոլ Փաշինեանի գլխաւորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնն է՝ քւէների մօտ 53,92 տոկոսով: Տեղեկացնում է Tert.am-ը:

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրութիւնների արդիւնքներով նոր խորհրդարանում կը լինեն երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Հայաստան» դաշինքը եւ «Պատիւ ունեմ» դաշինքը: «Պատիւ ունեմ» դաշինքը չի յաղթահարել անցողիկ շեմը, եւ խորհրդարանում կը լինի իրաւունքի ուժով:

Մանդատները կը բաշխւեն հետեւեալ կերպ՝

«Քաղաքացիական պայմանագիր»՝ 71 մանդատ,

«Հայաստան» դաշինք՝ 29 մանդատ,

«Պատիւ ունեմ» դաշինք՝ 7 մանդատ:

4 ամենամեծ ազգային փոքրամասնութիւնների 4 մանդատներից երեքը բաժին են հասնում «Քաղաքացիական պայմանագրին», մէկը՝ «Հայաստան» դաշինքին: Ըստ այդմ՝ «Հայաստան» դաշիքնի մանդատները դառնում են 27:

Բացի այդ, «Հայաստան» դաշինքը ստանում է լրացուցիչ 2 մանդատ, որպէսզի խորհրդարանում ապահովի սահմանադրութեան պահանջը. Ընդդիմութեան կազմը խորհրդարանում պէտք է 1/3-ից պակաս չլինի:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։