Հա

Քաղաքական

21/06/2021 - 13:45

«Եթէ հասարակութիւնը չի հանդուրժում կապիտուլեանտին, որեւէ ընտրութեան արդիւնք նրան չի կանգնեցնի». Վահան Իշխանեան

Հրապարակախօս Վահան Իշխանեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է.

«alikonline.ir» - Հրապարակախօս Վահան Իշխանեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է.

«Եթէ հասարակութիւնը չի հանդուրժում կապիտուլեանտին, որեւէ ընտրութեան արդիւնք նրան չի կանգնեցնի

Ինչո՞ւ էինք ինքներս մեզ խաբել թէ հնարաւոր է Հայաստանում ընտրութիւններով իշխանութիւն փոխել։ Պարզ չի՞, որ Փաշինեանը վարչապետի պաշտօնակատար չլինէր, չէր յաղթելու։ 

Հայաստանում միայն մի անգամ, 1990-ին է իշխանութիւնը ընտրութիւններով փոխւել, այն էլ հարիֆ կոմունիստներն էին, որ Ազգային ժողովում կարծեմ մեծամասնութիւն ունենալով հանդերձ զիջեցին իշխանութիւնը ՀՀՇ-ին։ Դրանից յետոյ իշխանութիւնը միշտ յաղթել է, եւ ոչ միշտ է ակնյայտ ընտրակեղծիքներ արել։ Ինչպէս օրինակ, 2017-ի ընտրութիւններում Հանրապետականը յաղթեց, սակայն ընտրախախտումներ առանձնապէս չէին գտել։ 

Աղքատ երկրում, ուր պետական ծառայողը կախւած է իշխանութիւնից, վարչական ռեսուրս կոչւածը իշխանութեան ձեռքին հզօր ուժ է դառնում, եւ հէնց այդ ուժն էլ որոշում է ընտրութեան ելքը։ Ամբողջ ընտրարշաւին հասնում էին տեղեկութիւններ դպրոցների տնօրէնների, ուսուցիչների, պետական այլ աշխատողների վրայ ազդեցութիւն գործելու, հազիւ մարդ գործ է գտել, ամսական աշխատավարձ է ստանում, մի ձայնի համար բա արժի՞ կորցնի գործը՝ քո ասածն է, ընտնիքով ձայնս կը տամ կապիտուլեանտին։ Յիշէք թէ ինչպէս էր տեղում չորացել մաքսատան ծառայողը որ մոլագարը վրան գոռալով ասում էր դիմում կը գրես կազատւես։ Եթէ դուք չէք յիշում, ապա բոլոր պետական ծառայողները շատ լաւ են յիշում։ 

Այս ամենին էլ գումարւում են բանակի ձայները, գումարած ընտրակեղծիքներ, մի 5 տոկոս էլ կեղծեն, 50 տոկոսը անցնեն, հերիք է, եւ ահա, յաղթանակը ապահովւած է։ 
Դեռ հարցական է թէ ինչ է դեմոկրատիան, բայց աղքատ երկրում դեմոկրատիան սուտ բան է, աղքատ մարդը ընտրող չի։ Եւ մի էլ մեղադրէք աղքատներին, այլ փորձէք երկիրը այնպէս փոխել որ աղքատներ չլինեն։

Հետեւաբար ընտրութիւնները չեն կարող պատասխանել այն հարցին թէ հայ ժողովուրդը ընտրում է Արցախի պետականութիւնը աւերած, Հադուրթն ու Շուշին թշնամուն յանձնած մի ամբողջ սերունդ սպանդի ենթարկած ու դեռ Հայաստանից մաս մաս թշնամուն զիջող կապիտուլեանտին։ Ոչ։ Փաշինեանը ինչքան էլ թատրոն սարքի ընտրութիւններ խաղացնի, յետոյ յաղթանակ գրի իրեն թէ տեսէք տեսէք ռեպրեսիաներս լեգիտիմ են, չի անցնի։ Մէկ է, եթէ կան ուժեր որ չեն կարող հանդուրժել կապիտուլեանտին իշխանութեան ղեկին, կը թքեն ընտրութիւնների արդիւնքերի վրայ ու զանգւածներին փողոց կը հանեն։ Հայրենիքը աւելին է քան սուտ ընտրութիւնների արդիւնքերը։

Բայց արդեօ՞ք հայ հասրակութիւնը չի հանդուրժում կապիտուլեանտի իշխանութիւնը։ Այդ հացի պատասխանը կը տան քաղաքական, հասարակական, մտաւորական ուժերը, եթէ այս կամ այն կերպ չտապալեն կապիտուլեանտին, թոյլ տան, որ նա մարսի հայրենազրկումն ու այդքան երիտասրանդների սպանդը, շարունակի Հայաստանից մաս-մաս զիջել, ուրեմն նրանց համար էլ այս ամբողջ կորուստները հանդուրժելի են։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։