Հա

Քաղաքական

21/06/2021 - 18:00

«Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

«Հայաստան» դաշինքն իր երախտագիտութիւնն է յայտնում 2021թ. յունիսի 20-ի ՀՀ ԱԺ ընտրութիւններում դաշինքին աջակցած եւ իր օգտին քւէարկած Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներին: Այն վստահութիւն է ներշնչում, որ երկրի մասին մտահոգ մեր հարիւր հազարաւոր քաղաքացիներ ոչ միայն տեսան հայ ժողովրդի առջեւ ծառացած գոյութենական սպառնալիքները, այլ նաեւ իրենց հաւանութիւնը տւեցին «Հայաստան» դաշինքի կողմից առաջարկած լուծումներին:

«Հայաստան» դաշինքն իր երախտագիտութիւնն է յայտնում 2021թ. յունիսի 20-ի ՀՀ ԱԺ ընտրութիւններում դաշինքին աջակցած եւ իր օգտին քւէարկած Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներին: Այն վստահութիւն է ներշնչում, որ երկրի մասին մտահոգ մեր հարիւր հազարաւոր քաղաքացիներ ոչ միայն տեսան հայ ժողովրդի առջեւ ծառացած գոյութենական սպառնալիքները, այլ նաեւ իրենց հաւանութիւնը տւեցին «Հայաստան» դաշինքի կողմից առաջարկած լուծումներին:

«Հայաստան» դաշինքը վերահաստատում է իր մօտեցումը, որ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքները խիստ վիճայարոյց են եւ վստահութիւն չեն ներշնչում:

Մենք ունենք լուրջ հիմքեր, այս ընտրութիւնները ոչ լեգիտիմ համարելու եւ յայտարարելու, որ այսպիսի արդիւնքներով ԱԺ-ն չի արտացոլում ուժերի իրական յարաբերակցութիւնը: Մեր դիտարկումները եւ դաշինքի նախընտրական շտաբներից եկած տեղեկատւութիւնը փաստում են, որ խախտումները սկսւել են ընտրութեան օրւանից շատ աւելի վաղ: Իսկ բուն ընտրութեան օրը բազմաթիւ տեղամասերից մեր վստահւած անձանց ահազանգերի նախնական ամփոփումը վկայում է, որ խօսքը գնում է ընտրութեան արդիւնքների համակարգւած եւ նախապէս պլանաւորւած կեղծարարութեան մասին:

Մասնաւորապէս.

1. Ձեւաւորւեց ոչ մրցակցային ընտրական միջավայր, գործող իշխանութեան կողմից զանգւածաբար օգտագործւեցին վարչական ռեսուրսները, ձեռնարկւեցին ընտրական ահաբեկման առերեւոյթ գործողութիւններ:

2. Ընտրահաշւարկը սկսելուն պէս բազմաթիւ տեղամասերում տեղի ունեցան էլեկտրաէներգիայի անջատումներ: Խօսքը գնում է մարզերի ամբողջական, առանձին համայնքների մասին՝ Արմաւիր, Լոռի, Շիրակ, Արագածոտն եւ այլն:

3. Բազմաթիւ տեղամասերում արձանագրւեցին այդ բնակավայրերին օտար մեծ թւով քաղաքացիների առկայութիւն եւ քւէարկութիւն, որը հիմք է տալիս ենթադրելու, որ գործել է շրջիկ մոբիլ խմբերի կեղծարարութեան համակարգ:

4. Անհերքելի իրողութիւն է բանակի անթաքոյց ուղղորդւած քւէարկութիւնը, որն իշխանութեան համար ապահովել է մեծաքանակ ձայներ:

5. Առկայ է խորը կասկած, որ գործել է ընտրութիւնների ծրագրային ապահովման կեղծարարութիւն, որն ի սկզբանէ բացառում է օբիեկտիւ արդիւնքների հնարաւորութիւնը:

6. Առանձին համայնքներում իշխանութեան կողմից քողարկւած ընտրակաշառքի դէպքերի մասին ահազանգեր կան:

«Հայաստան» դաշինքն օգտագործելու է ընտրութեան արդիւնքները վիճարկելու ողջ գործիքակազմը՝ այդ թւում դիմելու է Սահմանադրական դատարան: Դաշինքը սկսում է քաղաքական կոնսուլտացիաներ ընտրութիւններին մասնակցած այլ ուժերի հետ միասնական ՍԴ դիմելու հնարաւորութիւնը քննարկելու համար:

 

«Հայաստան» դաշինք

 

Յարակից լուրեր

  • ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը
    ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը

    2021 թ. դեկտեմբերի 5-ին Հայաստանի 36 խոշորացւած համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ համամասնական ընտրութիւնները գործող ազգակործան իշխանութիւններին դիմադրելու հերթական հնարաւորութիւնն էր: Գրանցւած յաջողութիւների առումով ՀՅԴ-ն ընդդիմադիր դաշտի առաջատար ուժն է: Կուսակցութիւնը՝ առանձնաբար եւ դաշինքներով, յաջողութիւն է գրանցել 18 համայնքներում եւ, կոալիցիոն ձեւաչափով, տեղական իշխանութիւն կը ձեւաւորի ՀՀ Շիրակի մարզի Ախուրեան համայնքում: Նախատեսւում է համագործակցութիւն ծաւալել նաեւ այլ համայնքների ընդդիմադիր, առողջ ուժերի հետ:

  • ՄԽ համանախագահները ցաւում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում չի կայացել
    ՄԽ համանախագահները ցաւում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում չի կայացել

    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ռուսաստանցի Իգոր Խովաեւը, ամերիկացի Էնդրիւ Շոֆէրը եւ ֆրանսիացի Բրիս Ռոքֆէյն յայտարարութիւն են տարածել՝ անդրադառնալով Ստոկհոլմում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների չկայացած հանդիպմանը։

  • Հրապարակւել է Պուտին-Փաշինեան-Ալիեւ եռակողմ հանդիպման արդիւնքներով ընդունւած յայտարարութիւնը
    Հրապարակւել է Պուտին-Փաշինեան-Ալիեւ եռակողմ հանդիպման արդիւնքներով ընդունւած յայտարարութիւնը

    Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը, Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եռակողմ հանդիպման արդիւնքներով ընդունել են համատեղ յայտարարութիւն: Այս մասին յայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը:

  • «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը
    «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

    Մէկ ամսից աւել է, ինչ պատգամաւորների առնւազն 1/4-ի պահանջով՝ իրաւունքի ուժով ստեղծւել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հաւաքւած եւ Հայաստանի Հանրապետութեան պետական բիւջէ փոխանցւած միջոցների օգտագործումն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ յանձնաժողովը:

  • Յայտարարութիւն Հ.Յ.Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի
    Յայտարարութիւն Հ.Յ.Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի

    Սիրելի Հայրենակիցներ,

    Լրատուամիջոցներէն տեղեակ էք, որ Երեքշաբթի, 16 Նոյեմբեր 2021-ի յետմիջօրէի ժամը 1-ին (տեղական ժամանակով), Ատրպէյճանը նոր յարձակում շղթայազերծեց Հայաստանի դէմ, Սիւնիքի հատուածէն ներս։ Բախումները դադրեցան երեկոյեան 6։30-ին, ռուսական միջնորդութեամբ։ Հայկական բանակը ունի նահատակներ եւ նոր գերիներ։ Թշնամին եւս ունի սպաննուածներ, սակայն դժբախտաբար, գրաւած է ՀՀ հողամասերէն 41 քառակուսի քիլոմեթր տարածք։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։