Հա

Քաղաքական

22/06/2021 - 08:20

«Ընտրութիւնները ցոյց տւեցին այն, ինչն առանց ընտրութիւնների էլ էր պարզ շատերիս. Նիկոլը երբեւէ օրինական ուղիով չի զիջելու իշխանութիւնը». Կարէն Վրթանէսեան

«Ռազմինֆօ» կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագէտ Կարէն Վրթանեսեանը իր ֆէյսբուքեան էջում գրել է.

«9 օր առաջ գրել եմ, որ սկզբից էլ դէմ եմ եղել ընտրութիւնների, քանի որ դրանք վերալեգիտիմացնելու են նիկոլաթուրքերի օկուպացիոն իշխանութիւնը։

«alikonline.ir» - «Ռազմինֆօ» կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագէտ Կարէն Վրթանեսեանը իր ֆէյսբուքեան էջում գրել է.

«9 օր առաջ գրել եմ, որ սկզբից էլ դէմ եմ եղել ընտրութիւնների, քանի որ դրանք վերալեգիտիմացնելու են նիկոլաթուրքերի օկուպացիոն իշխանութիւնը։

Գրել էի, որ այնուամենայնիւ իմ կարծիքը դրել եմ մի կողմ եւ ամէն կերպ աջակցում եմ ընտրութիւններին մասնակցող ու Նիկոլի դէմ իսկապէս պայքարող հիմնական 2 քաղաքական ուժին, քանզի ընտրութիւնները երեւի թէ վերջին շանսն են օրինական ճանապարհով պետութիւնը կործանումից փրկելու։

Նաեւ գրել եմ, որ անկախ ընտրութիւնների ելքից չեմ պատրաստւում ինչ-որ մէկի երեսով տալ, թէ «այ որ ասում էի, իսկ դուք...»։ Անկախ ամէն ինչից ընտրութիւնները մի փուլ էին, որին եթէ արդէն եկել-հասել էինք, ապա դրանց չգնալը արդէն սխալ կը լինէր։

Ընտրութիւնները ցոյց տւեցին այն, ինչն առանց ընտրութիւնների էլ էր պարզ շատերիս. Նիկոլը երբեւէ օրինական ուղիով չի զիջելու իշխանութիւնը։ Նիկոլը պատրաստ է յանուն իշխանութեան հազարաւոր կեանքեր զոհել, պետութիւն քանդել, պատերազմ հրահրել։

Նիկոլը բացարձակ անբարոյական է եւ բացարձակ հակահայ։

Այնսպէս որ, ընդդիմադիր պարոնայք եւ տիկնայք, տունտունիկների ժամանակ այլեւս չկայ. վերջապէս մի կողմ դրէք ձեր այս անտանելի գոռոզութիւնը, մեծամտութիւնը, իշխանատենչութիւնը, թոյնը միմեանց հանդէպ։

Դուք, եթէ ուզում էք լինել, այլ ոչ թէ կոչւել էլիտա, ապա պարտաւոր եք ԻՍԿԱՊԷՍ միաւորւել հայրենիքի փրկութեան գաղափարի շուրջ, քանի որ թշնամին չի սպասելու մինչեւ հերթական արտահերթ ընտրութիւնների։

Յ.Գ. Չգիտեմ, թէ դուք ոնց, բայց ես իմ անելիքն արդէն որոշել եմ, այսօրւանից իսկ սկսում եմ աշխատել։

Յ.Յ.Գ. Պրոֆիլիս նկարը եւ cover photo-ն փոխում եմ ոչ թէ այն պատճառով, որ դադարում եմ պայքարել կապիտուլիանք վիժւածքի դէմ, այլ որ ինքս իմ դէմքը չկորցնեմ, չդառնամ կապիտուլիանտի «հակաստւերը»։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։