Հա

Քաղաքական

22/06/2021 - 12:25

«Ադրբեջանի քարտէզը, որտեղ Հայաստանը Մեղրիի տարածաշրջանում Իրանի հետ սահման «այլեւս չունի»»․ Վարդան Ոսկանեան

Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է․

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է․

«Վերջին շրջանում խիստ ակտիւացել են Ադրբեջան-Պակիստան ռազմաքաղաքական կապերը։

Մի կողմ թողնելով սակայն դրանց վերլուծութիւնը, որը կը փորձեմ ներկայացնել աւելի պատեհ առիթով տարածաշրջանային համատեքստում, կուզենայի ձեր ուշադրութիւնը սեւեռել Բաքւում Ադրբեջանի եւ Պակիստանի ռազմաօդային ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչների միջեւ հանդիպման ընթացքում պակիստանեան աւիացիայի փոխմարշար Թարիղ Զիային յանձնւած յուշանւէրի վրայ (տե՛ս կից լուսանկարը)։

Դրանում պատկերւած է, այսպէս կոչւած, Ադրբեջանի քարտէզը, որտեղ Հայաստանը Մեղրիի տարածաշրջանում Իրանի հետ սահման «այլեւս չունի», իսկ Նախիջեւանը հայ-իրանական սահմանային ողջ գծով մէկ միացւած է «մայրցամաքային Ադրբեջանին»։

Յուշանւէրն, ի դէպ, «պսակւած է» Բաքւի բռնապետի «Ղարաբաղն Ադրբեջա՜ն է» տխրահռչակ զառանցանքով։

Որքանով այս քարտէզը կամ զառանցանքը կը դառնան իրականութիւն, կախւած է միայն մեզնից, ուստի պայքարը յանուն Հայաստանի եւ Արցախի  շարունակւում է»։  

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։