Հա

Քաղաքական

22/06/2021 - 12:30

«Մեր պայքարը աւելի ուժգին է դառնալու․ դուք կը տեսնէք, թէ ինչ կոռուպցիոն գործարքների մէջ է այս իշխանութիւնը»․ Ռոբերտ Քոչարեան

Մեր պայքարը շատ աւելի ուժգին է դառնալու։ Մշակում ենք ռազմավարութիւն, մեր դաշինքից ՀՅԴ-ն ունի խորհրդարանական երկարատեւ փորձ, մենք կը մշակենք ռազմավարութիւնը եւ մօտակայ ժամանակահատւածում կը ներկայացնենք հանրութեանը,- պատասխանելով հարցին, թէ արդեօ՞ք արտահերթ ընտրութիւնների համար դաշինքը շարունակելու է հետագայ պայքարը, ըստ Yerkir.am-ի, ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։

«alikonline.ir» - Մեր պայքարը շատ աւելի ուժգին է դառնալու։ Մշակում ենք ռազմավարութիւն, մեր դաշինքից ՀՅԴ-ն ունի խորհրդարանական երկարատեւ փորձ, մենք կը մշակենք ռազմավարութիւնը եւ մօտակայ ժամանակահատւածում կը ներկայացնենք հանրութեանը,- պատասխանելով հարցին, թէ արդեօ՞ք արտահերթ ընտրութիւնների համար դաշինքը շարունակելու է հետագայ պայքարը, ըստ Yerkir.am-ի, ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։

Խորհրդարանական լծակները, Ռոբերտ Քոչարեանի խօսքով, դաշինքին իրաւունք են տալու շատ աւելի ակտիւ խորանալ մի շարք այլ ուղղութիւններով։

«Առաջինը երկրի համար 1 ամբիոնն է, որը հնարաւորութիւն է տալու աւելի մեծ հնարաւորութիւններով վեր հանել առկայ խնդիրները։ Դուք կը տեսնէք, թէ ինչ կոռուպցիոն գործարքների մէջ է խրւած այս իշխանութիւնը յատկապէս գնումների գործընթացներում եւ մի շարք այլ ոլորտներում։ Մենք մի շարք լրացուցիչ լծակներ ենք ստանալու քաղաքական պայքարի համար»,- նշեց Ռոբերտ Քոչարեանը։

Նրանից հետաքրքրւեցին՝ նորընտիր խորհրդարանն արդեօ՞ք ի վիճակի է երկար աշխատել, հնարաւո՞ր են վաղաժամկէտ արտահերթ ընտրութիւններ։

«Չեմ ուզում կանխատեսումներ անել, բայց եթէ այս իշխանութիւնը շարունակի աշխատել նոյն ոճով եւ իրենց նպատակադրութիւնը լինի նոյնը, ինչ անում էին այս երեք տարւայ ընթացքում, ամէն ինչ բերելու է նոր արտահերթ ընտրութիւնների։ Իրենց այդ ոճը բերեց Ղարաբաղի կորստի, ներքաղաքական եւ տնտեսական ճգնաժամի։ Երէկւայ իրենց յայտարարութիւններից եւ ելոյթներից եզրակացութիւնս մէկն է՝ շարունակելու են աշխատել նոյն ոճով»,- ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։ 

ՀՅԴ ԳՄ եւ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանն էլ յաւելեց, որ իրենց մօտեցումներում ոչինչ չի փոխւել։

«Մենք շարունակում ենք պնդել, որ այս իշխանութեան վերարտադրութիւնը աղէտի է բերելու մեր երկիրը, եւ մենք բոլոր հնարաւոր միջոցներով եւ գործիքակազմով պայքարելու ենք այս իշխանութեան դէմ՝ կը լինի խորհրդարանում, թէ՞ այնտեղից դուրս՝ օդում, ջրում, թէ ցամաքում։ Բոլոր միջոցներով, իբրեւ երկրորդ՝ ընդդիմադիր խոշոր բլոկ, ամէն ինչ անելու ենք եւ պայքարելու ենք այս իշխանութեան դէմ»,- նշեց ՀՅԴ ԳՄ եւ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։

Ռոբերտ Քոչարեանն ասաց՝ սիրոյ, համերաշխութեան լոզունգի տակ 2018-ին կարողացան համոզել ժողովրդին եւ տանել լրիւ այլ ուղղութեամբ։ Բայց իրենք, երեւի իրենց ԴՆԹ-ից ելնելով, չկարողացան չարութիւնից ազատւել, եւ երկիրը տարան այլ ուղղութեամբ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։