Հա

Քաղաքական

22/06/2021 - 12:40

«Ինչ-որ չափով աշխատեց նախկին իշխանութիւնների վերադարձի գործօնը». Ռոբերտ Քոչարեան

«Քւէարկութեան արդիւնքներն անսպասելի էին մեզ համար եւ շատ շատերի համար»,- լրագրողների հետ ընթացող հանդիպմանը յայատարարեց արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում երկրորդ տեղը զբաղեցրեծ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։

«alikonline.ir» - «Քւէարկութեան արդիւնքներն անսպասելի էին մեզ համար եւ շատ շատերի համար»,- լրագրողների հետ ընթացող հանդիպմանը յայատարարեց արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում երկրորդ տեղը զբաղեցրեծ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։ Գրում է Panorama.am-ը:

Նա մանրամասնեց, բոլոր հարցումները ցոյց էին տալիս այլ պատկեր։

«Այլ պատկեր էին ցոյց տալիս տարբեր կազմակերպութիւնների սոցոլոգիական հարցումները, նաեւ «Գելափի», որին չի կարելի կասկածել իմ նկատմամբ սիմպատիաների մէջ»,- նշեց ՀՀ երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարեանի խօսքով, իրենց թիմը փորձելու է գտնել տեղի ունեցածի պատճառները, կարծում են, որ տեղի են ունեցել զանգւածային խախտումներ։

«Մենք ակնյայտ տեսել ենք վարչական ռեսուրսի կիրառում, այդ պատճառով դիմելու ենք Սահմանադրական դատարան ընտրութիւնների արդիւնքները քննարկելու համար։ Հիմա մեր բոլոր շտաբների կողմից հաւաքագրւում են այդ նիւթերը, երեւի այս մի քանի օրւայ ընթացքում ի մի կը բերենք ու մենք էլ աւելի լաւ կը պատկեացնենք, թէ ինչ ծաւալի բողոք է լինելու»,- ասաց նա։

Յիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի օգտին քւէարկել է 268 հազար 165 մարդ կամ ընտրողների 21.04 տոկոսը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինեանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցութեան ստացած քւէներին՝ 53.92 տոկոս, ապա ըստ Ռոբերտ Քոչարեանի, դա այս իշխանութեան նկատմամբ վստահութեան մանդատ չէ։

«Մեր բոլոր հանդիպումները եղել են եւ աւելի մարդաշատ, քան իշխանութեան ներկաացուցիչների հանդիպումները, աւելի հզօր ու էներգետիկայով, քան իշխանութեան բոլոր հաւաքները։ Իմ անձնական կարծիքը կասեմ, նոյնիսկ այն չեմ քննարկել իմ գործընկերների հետ, այնուամենայնիւ այստեղ աշխատեց նախկին իշխանութիւնների վերադարձի գործօնը, եւ դա էապէս ուժեղացրեց այն, որ երեք նախկին նախագահները ակտիւօրէն մասնակցում էին ընտրութիւններին՝ երկուսը ընտրացուցակներ գլխաւորելով, երրորդը շատ ակտիւ քարոզարշաւին մասնակցելով։ Մենք չկարողացանք ուղղակի կոտրել այդ հանգամանքը, քանի որ քարոզարշաւը շատ կարճ էր, չէինք հասցնում, գիւղական վայրերում բաւականին քիչ հանդիպումներ ենք ունեցել։ Եթէ նկատել էք, իշխանութիւնը շատ աւել մեծ արդիւնքներ է գրանցել հէնց գիւղական վայրերում։ Կարծում եմ 1-2 շաբաթ աւելի երկար քարոզարշաւ ունենալու դէպքում կը կարողանայինք փոխել այդ պատկերացումը»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարեանի կարծիքով, սա ոչ թէ իշխանութեանը տրւած նոր մանդատ է, այլ յեղափոխութեան վերջին փամփուշտը։

Ինչ վերաբերում է սոցցանցերում «կրելու-չկրելու» վերաբերեալ քննարկումներին, քաղաքացիների հիասթափութիւններին ու տրամադրութեան անկումներին, Ռոբերտ Քոչարեանը յիշեցրեց՝ սրանք նախագահական ընտրութիւններ չեն։

«Նախագահական ընտրութիւններում կայ յաղթող ու պարտւող։ Խորհրդարանական ընտրութիւններում պարտւում են նրանք, ովքեր չեն անցնում խորհրդարան, չեն յաղթահարում նւազագոյն շեմը։ Մի խորհուրդ, նայէք, թէ ինչ արդիւնքներ են գրանցել այն ուժերը, որոնց միակ նպատակը եղել է մեր դէմ քարոզչութեան իրականացումը։ Սա ամենից լաւ ցուցանիշն է, թէ ինչ է կատարւել այդ առումով»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։