Հա

Քաղաքական

22/06/2021 - 13:20

«Եթէ նոյնիսկ վերցնենք մանդատները, շարունակելու ենք պայքարն այս իշխանութիւնների դէմ եւ չենք հրաժարւելու փողոցից»․ Իշխան Սաղաթելեան

Մեր մօտեցումներում որեւէ բան չի փոխւել, մենք շարունակում ենք պնդել, որ այս իշխանութեան վերարտադրութիւնը աղէտի է բերելու մեր երկրին, եւ մենք բոլոր հնարաւոր միջոցներով եւ գործիքակազմով պայքարելու ենք այս իշխանութեան դէմ։ Այս մասին «Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելեանը՝ անդրադառնալով յետընտրական շրջանում դաշինքի առաջիկայ անելիքներին։

«alikonline.ir» - Մեր մօտեցումներում որեւէ բան չի փոխւել, մենք շարունակում ենք պնդել, որ այս իշխանութեան վերարտադրութիւնը աղէտի է բերելու մեր երկրին, եւ մենք բոլոր հնարաւոր միջոցներով եւ գործիքակազմով պայքարելու ենք այս իշխանութեան դէմ։ Այս մասին «Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելեանը՝ անդրադառնալով յետընտրական շրջանում դաշինքի առաջիկայ անելիքներին։ Գրում է Tert.am-ը:

«Կը լինի խորհրդարանում, թէ խորհրդարանից դուրս, օդում, ջրում, ցամաքում բոլոր հնարաւոր միջոցներով՝ իբրեւ երկրորդ ընդդիմադիր խոշոր բլոկ, ամէն ինչ անելու ենք եւ պայքարելու ենք այս իշխանութեան դէմ»։

Անդրադառնալով հարցին՝ արդեօք մասնակից դառնալով ընտրութիւններին՝ իրենք չեն լեգիտիմացրել Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը, Սաղաթելեանը ընդգծեց, որ «Հայրենիքի փրկութեան» շարժման պահանջների մէջ երբեք չի եղել ընտրութիւնների գնալու հարցը։

«Մեր պահանջն այլ է եղել, եւ մենք փողոցում 6 ամիս պայքարել ենք եւ որեւէ պայմանաւորւածութեան մէջ չենք մտել նրանց հետ։ Ստեղծւած ճգնաժամի հանգուցալուծման համար այլ տարբերակ չունենալով՝ նշանակւել են արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ։ Եթէ մեր չմասնակցելով այդ ընտրութիւնները չէին կայանալու, ապա մենք չէինք մասնակցի, բայց մեր մասնակցութեամբ պայմանաւորւած չի եղել՝ այդ ընտրութիւնները կը կայանան, թէ ոչ»։

Սաղաթելեանը շեշտեց, որ նոյնիսկ մանդատները վերցնելու պարագայում իրենք շարունակելու են պայքարը այս իշխանութիւնների դէմ եւ չեն հրաժարւելու փողոցից:

«Մենք բոլոր միջոցներով այս իշխանութեան դէմ պայքարելու ենք, եւ դա չի քննարկւում։ Խորհրդարանը եւ մանդատը լինելու են լրացուցիչ գործիքակազմ մեր պայքարին աւելի մեծ թափ տալու համար։ Նորից եմ կրկնում՝ մենք այս ընտրութիւններին չենք մասնակցել մանդատներ վերցնելու համար, այո մասնակցել ենք ամբողջական իշխանութիւն վերցնելու համար։ Մենք խօսել ենք պետականութիւնից, տնտեսութիւնից, անվտանգութիւնից, Արցախից, իսկ դիմացինը շարունակել է ղժղժալ եւ մի հատւած գնացել, քւէարկել է, մնացածն էլ վարչական ռեսուրսի համատարած օգտագործում է եղել»։

Խօսելով Արմէն Չարչեանի կալանաւորման մասին՝ Սաղաթելեանը նշեց, որ այն յօդւածով, որով մեղադրում են Չարչեանին, ՀՀ բոլոր մարզպետները պէտք է ցմահ դատապարտւեն։

«Դպրոցի բազմաթիւ տնօրէնների, համայնքի ղեկավարների վրայ ակնէայտ ճնշումներ են գործել։ Այդ մարդիկ պէտք է պատասխանատւութիւն կրեն։ Երբ ասում են, որ օրէնքի դիկտատուրա է լինելու, մեզ համար պարզ է, որ փորձելու են Նիկոլի դիկտատուրա հաստատել, իսկ դա պէտք է կանխել մեր ունեցած գործիքակազմով»։

Սաղաթելեանը բաւարար չգնահատեց միջազգային դիտորդական առաքելութիւն իրականացնողների գնահատականները։

«Դիտարկման նախընտրական շրջանում, երբ Փաշինեանը մուրճը վերցրել էր ընկել համայնքի ղեկավարների յետեւից, պարբերաբար հնչեցւել են ակնյայտ սպառնալիքներ եւ պատշաճ արձագանք չի եղել»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։