Հա

Քաղաքական

22/06/2021 - 13:30

«5000 զոհի մեղաւոր իշխանութիւնն այնքան է ստել, որ հաւատալ այլեւս հնարաւոր չէ»․ Ռոբերտ Քոչարեան

Ես չեմ նկատել հաշտութեան ձեռք։ Այս իշխանութիւնն այնքան է ստել, որ հաւատալ այլեւս հնարաւոր չէ։ 44 օր ստած իշխանութիւնը հիմա նոր բաներ է ասում, եւ անմիջապէս իրենից յետոյ եկածը լրիւ ուրիշ բաներ է ասում։ Սա ոճ է, ես կարծում եմ՝ դիտորդներին կամ ինչ-որ մէկին ինչ-որ բան ցոյց տալու համար։ Աւելի շատ՝ դրսի աշխարհին. ըստ Yerkir.am-ի՝ ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ Փաշինեանը երէկ յայտարարել է՝ հաշտութեան ձեռք է մեկնում ընդդիմադիր ուժերին։

«alikonline.ir» - Ես չեմ նկատել հաշտութեան ձեռք։ Այս իշխանութիւնն այնքան է ստել, որ հաւատալ այլեւս հնարաւոր չէ։ 44 օր ստած իշխանութիւնը հիմա նոր բաներ է ասում, եւ անմիջապէս իրենից յետոյ եկածը լրիւ ուրիշ բաներ է ասում։ Սա ոճ է, ես կարծում եմ՝ դիտորդներին կամ ինչ-որ մէկին ինչ-որ բան ցոյց տալու համար։ Աւելի շատ՝ դրսի աշխարհին. ըստ Yerkir.am-ի՝ ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ Փաշինեանը երէկ յայտարարել է՝ հաշտութեան ձեռք է մեկնում ընդդիմադիր ուժերին։

Ռոբերտ Քոչարեանն ասաց, որ եթէ նրանք հաշտութեան ցանկութիւն ունեն, ապա գոնէ 6 ամիս պէտք է իրենց այնպէս պահեն, որ կարողանան հաւատ ներշնչել։

«Չեմ կարող հաւատալ այն պարագայում, երբ յայտնի բժիշկ Արմէն Չարչեանին ուզում են տանել կալանքի՝ մի անհեթեթ մեղադրանքով։ 5000 զոհի մեղաւոր եւ պատասխանատու դարձած անձինք փորձում են կալանաւորել մի բժշկի, որը հազարաւոր կեանքեր է փրկել։ Սա այս իշխանութեան իրական դէմքն է։ Եթէ իրենք այդպէս են ուզում, կոնկրետ գործերով ու քայլերով պէտք է ցոյց տան, որ իրենց մտադրութիւնը սա է։ Իրենց կոչերը ունեն զրոյական արժէք։ Կարծում եմ՝ ոչ միայն մեզ համար, այլեւ ձեզ համար»,- ի պատասխան լրագրողի հարցի՝ նշեց Ռոբերտ Քոչարեանը։

Նա ասաց, որ այսօրւայ իշխանութիւնը 2018-ին հնարաւորութիւն է ունեցել Հայաստանին տալու զարգացման այլ ուղղութիւն։

«Ես եկել եմ Հայաստան, եւ յաջորդ օրը ինձ կալանաւորել են։ Զանգւածային հետապնդումներ են սկսւել նրանց դէմ, ովքեր, նրանց կարծիքով, ունեն որոշակի հեղինակութիւն, ռեսուրս, անցած ճանապարհ, ազդեցութիւն։ Հիմա նոյնն են շարունակելու անել։ Ես պայքարելու եմ. այն, ինչ անում եմ հիմա։ Մենք պայքարելու ենք, եւ դրա համար ստացել ենք լրացուցիչ շատ էական լծակներ, հնարաւորութիւններ»,- յայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։

Ի՞նչ է անելու դաշինքը խորհրդարանում՝ հետաքրքրւեցին լրագրողները։ Մանդատների քանակը կարո՞ղ է որեւէ ազդեցութիւն ունենալ օրէնքների փոփոխութեան ու նախագծերի ընդունման վրայ։

«Խորհրդարանական ֆրակցիան ունի բազմաթիւ հնարաւորութիւններ՝ ընդհուպ յանձնաժողովներ ձեւաւորելու, ինչ-որ հարցեր ուսումնասիրելու, կառավարութիւնից պահանջելու որոշակի փաստաթղթեր որոշակի գործառոյթների վերաբերեալ, օրէնսդրական նախաձեռնութիւնների, դիմելու ՍԴ։ Մենք չենք մոռանալու պայքարի միւս ձեւերը եւ կը զբաղւենք սրանով, այս լծակները համակարգւած, իրար հետ կիրառւելու են այս իշխանութեան դէմ պայքարի համար։ Իրենց որակն է, պրիմիտիւութիւնը՝ խանգարելու ընտրական գործընթացը. ասում են շտաբներում բիւլետեն ենք տպում։ Մենք ունենք բազմաթիւ տւեալներ, որ պարգեւավճարներ են բաժանւել նաեւ ուժային կառոյցներում, մենք հրապարակային օրինական թղթերով բացայայտելու եւ ցոյց ենք տալու։ Օրինակ՝ ԱԱԾ-ն մեծ պարգեւավճարներ է ստացել՝ ամբողջ սպայական կազմը։ Ես դէմ չեմ, որ ստանան, բայց կարող էին մի քանի օր սպասել, յետոյ տալ, չկապել ընտրական գործընթացների հետ»,- նշեց Ռոբերտ Քոչարեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։