Հա

Քաղաքական

22/06/2021 - 15:00

«Օրակարգում մնալու է իշխանութիւն վերցնելու, վարչապետ դառնալու հարցը». Ռոբերտ Քոչարեան

Անկասկած օրակարգում մնալու է իշխանութիւն վերցնելու, վարչապետ դառնալու հարցը, բա ուրիշ ի՞նչ նպատակով ենք մտնելու խորհրդարան: Այսօր «Հայաստան» դաշինքի հրաւիրւած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարեանը՝ խօսելով ընտրութիւնների արդիւնքների եւ խորհրդարան գնալու մասին:

«alikonline.ir» - Անկասկած օրակարգում մնալու է իշխանութիւն վերցնելու, վարչապետ դառնալու հարցը, բա ուրիշ ի՞նչ նպատակով ենք մտնելու խորհրդարան: Այսօր «Հայաստան» դաշինքի հրաւիրւած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարեանը՝ խօսելով ընտրութիւնների արդիւնքների եւ խորհրդարան գնալու մասին: Գրում է Tert.am-ը։

«Այո, մեր նպատակը ամբողջական յաղթանակն էր, մենք վերցրել ենք առաջին խրամատները եւ այդ խրամատներում պէտք է ամրանանք եւ ապահովենք ամբողջական յաղթանակը: Կարծում էք, որ ինչ-որ մանդատների համա՞ր ենք գնում խորհրդարան, ոչ, մենք գնում ենք իշխանութեան եւ պատասխանատւութիւն կրելու երկրի համար. սա է նպատակը»,- ասաց նա:

Քոչարեանը նշեց, որ այս հարցը չի կարող օրակարգից դուրս գալ, քանի երկրի ղեկին այս իշխանութիւններն են, նա շեշտեց, որ այս հարցը օրակարգից դուրս կը գայ միայն այն ժամանակ, երբ ներկայ իշխանութիւնների փոխարել այլ ազգային իշխանութիւն գայ: «Եթէ նման բան կատարւի, ապա ես ինձ ազատ մարդ կը համարեմ ու կը զբաղւեմ իմ գործունէութեամբ, բայց սրանք ուղղակի վտանգ են ՀՀ-ի համար եւ իրենց ամբողջ գործունէութեամբ ապացուցել են, որ վտանգ են, սպառնալիք են, եւ այդ սպառնալիքը պէտք է հեռացւի»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։