Հա

Քաղաքական

23/06/2021 - 09:30

«Է՛լ աւելի եռանդուն ենք լծւելու գործի, մենք յանձնելու երկիր չունենք, եւ ամէն ինչ դեռ առջեւում է». Աննա Գրիգորեան

«Յարգելի ընկերներ, բարեկամներ, հայրենակիցներ, շնորհակալութիւն եմ յայտնում քարոզարշաւի ընթացքում մեզ հետ լինելու, մեզ աջակցելու եւ ընտրութիւնների ընթացքում մեզ տրամադրած իւրաքանչիւր քւէի համար։

«alikonline.ir» - «Հայաստան» դաշինքի պատգամաւորի թեկնածու Աննա Գրիգորեանը «Ֆէյսբուք»-ի իր էջում գրել է.

«Յարգելի ընկերներ, բարեկամներ, հայրենակիցներ, շնորհակալութիւն եմ յայտնում քարոզարշաւի ընթացքում մեզ հետ լինելու, մեզ աջակցելու եւ ընտրութիւնների ընթացքում մեզ տրամադրած իւրաքանչիւր քւէի համար։

Միասին մենք ապացուցեցինք, որ գնալով մեծանում է այն մարդկանց թիւն, ովքեր անտարբեր չեն Հայաստանի եւ Արցախի ապագայի հանդէպ։ Մենք է՛լ աւելի ենք շատանալու։

Մենք չենք յանձնւելու, այլ շարունակելու ենք աշխատել՝ ի գործ դնելով մեր ամբողջ ներուժն ու գործիքակազմը։ Մենք չենք թողնելու յանուն հայրենիքի մղւող մեր պայքարը, այլ է՛լ աւելի եռանդուն ենք լծւելու գործի։ Մենք յանձնելու երկիր չունենք։ Ամէն ինչ դեռ առջեւում է»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։