Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում երկրորդ օրն անընդմէջ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանը հրաժարականը:
«alikonline.ir» - Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում երկրորդ օրն անընդմէջ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանը հրաժարականը: տեղեկացնում է «Ապառաժ»-ը:
Քաղաքացիների պահանջը մէկն է՝ Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը: Նրանք «դաւաճա՛ն», «կապիտուլեա՛նտ», «հողատո՛ւ», «հեռացի՛ր» վանկարկումներով պահանջել են, որ Արայիկ Յարութիւնեանը ներկայանայ եւ անձամբ պարզաբանի, թէ հրաժարականի ողջամիտ ժամկէտը ո՞րն է, որի մասին յայտարարել էր պատերազմից յետոյ:
Հաւաքի ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել մի շարք քաղաքացիների: