Հա

Քաղաքական

23/06/2021 - 09:40

«Ըստ տեղեկութիւնների՝ Նիկոլ Փաշինեանն աշնանը՝ հաւանաբար սեպտեմբերին, կը ստորագրի մի համաձայնագիր, որով կը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը»․«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Արդէն յայտնի է, որ մօտ ապագայում կառավարութեան եւ ՌԴ-ի միջեւ պայմանաւորւածութիւն ձեռք կը բերւի Գեղարքունիքի մարզի Սոթք-Խոզնավար հատւածում ռուս խաղաղապահների տեղակայման մասին, որից յետոյ զօրքը դուրս կը բերւի առաջնագծից։ Բանակցութիւնների փաստը երէկ հաստատել է Զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետ Արտակ Դաւթեանը՝ լրագրողների հետ ճեպազրոյցում։

«alikonline.ir» - «Հրապարակ»-ը գրում է. «Արդէն յայտնի է, որ մօտ ապագայում կառավարութեան եւ ՌԴ-ի միջեւ պայմանաւորւածութիւն ձեռք կը բերւի Գեղարքունիքի մարզի Սոթք-Խոզնավար հատւածում ռուս խաղաղապահների տեղակայման մասին, որից յետոյ զօրքը դուրս կը բերւի առաջնագծից։ Բանակցութիւնների փաստը երէկ հաստատել է Զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետ Արտակ Դաւթեանը՝ լրագրողների հետ ճեպազրոյցում։

Հարցին՝ ադրբեջանական կողմն արդէն համաձայնութիւնը տւե՞լ է, Դաւթեանը պատասխանել է.

«Մենք մեր տարածքում Ադրբեջանին հարցնելու ոչինչ չունենք, բայց բանակցութիւններն ընթանում են կողմի հետ, որովհետեւ կան հարցեր: Մեր նպատակն է՝ առանց բախումների ադրբեջանական ստորաբաժանումների յետքաշումը սահմանին, ու ամբողջութեամբ մեր տարածքում պէտք է իրականացնենք միջոցառումներ: Անհրաժեշտութեան դէպքում մենք համագործակցում ենք ռուսական կողմի հետ»։

Մեր ինքնիշխան տարածքն այլ պետութեան խաղաղապահներին վստահելու ԳՇ պետի խրոխտ մեկնաբանութիւնից ակնյայտ է, որ միայն հայկական կողմի զօրքն է յետ քաշւելու, եւ դժւար է ասել, թէ արդիւնքում ինչ կարող է տեղի ունենալ մեր սահմաններին։

Տեղեկութիւններ կան նաեւ, որ Նիկոլ Փաշինեանն աշնանը՝ ամենայն հաւանականութեամբ սեպտեմբերին, կը ստորագրի մի համաձայնագիր, որով, ըստ էութեան, կը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։