Հա

Քաղաքական

23/06/2021 - 11:20

«Ես զրպարտութիւնը չեմ մեկնաբանում». Արա Այւազեանը՝ գերիների հարցը խոչընդոտելու մասին

Հայաստանի պաշտօնաթող արտգործնախարար Արա Այւազեանը չի մեկնաբանում Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի յայտարարութիւնը:

«alikonline.ir» - Հայաստանի պաշտօնաթող արտգործնախարար Արա Այւազեանը չի մեկնաբանում Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի յայտարարութիւնը:

«Ես չեմ մեկնաբանում անհեթեթ յարձակումները եւ զրպարտութիւնները: Ամէն ինչ փաստաթղթաւորւած եւ արձանագրւած է, թէ ով ինչով էր զբաղւած այս ամբողջ ընթացքում: Եւ ուզում եմ յիշեցնել, որ իմ հրաժարականից մէկ շաբաթ առաջ վարչապետը կառավարութեան նիստում շատ բարձր գնահատեց ԱԳՆ արդիւնաւէտ աշխատանքը»,- ասաց Այւազեանը՝ ի պատասխան Գրիգորեանի յայտարարութիւնը մեկնաբանելու News.am-ի խնդրանքին:

Աւելի վաղ Անվտանգութեան խորհրդի քարտուղարը «Ազատութիւն» ռադիոկայանին տւած հարցազրոյցում Այւազեանին մեղադրել էր գերիներին վերադարձնելու հարցը տորպեդահարելու մէջ:

«Մայիսի 27-ից յետոյ կամ մայիսի 27-ից առաջ երկար ժամանակ գերիների հարցը չէր լուծւում: Երբ Արա Այւազեանը (Հայաստանի նախկին արտգործնախարար - Խմբ.) հրաժարական տւեց, գերիների հարցը արագ լուծւեց: Այւազեանը, լինելով պաշտօնեայ, մեր գործընկերներին ասում էր, որ մենք չունենք ականապատ դաշտերի այն քարտէզները, որոնք արդէն փոխանցել ենք: Երբ Այւազեանը հրաժարական տւեց, հնարաւորութիւն ստեղծւեց լուծել այս հարցը: Նա ոչ միայն ստում էր, այլեւ տորպեդահարում էր: Այւազեանը չէր ցանկանում լուծել Հայաստանի անվտանգութեան հարցերը: Նա աւելի շատ ուզում էր մեր քաղաքական թիմի համար խնդիրներ ստեղծել: Նա լքեց պաշտօնը, պատկերաւոր ասած, լինելով մարտի դաշտում: Բացի այդ, նա տորպեդահարում էր խնդիրների լուծման մեր հնարաւորութիւնները: Մի քանի ամիս այս հարցը չէինք կարողանում լուծել: Հէնց որ պաշտօնեան հրաժարական տւեց, երկու շաբաթւայ ընթացքում, երբ նա չէր մասնակցում բանակցութիւններին, հարցը լուծւեց»,- ասել էր Գրիգորեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։