Հա

Քաղաքական

23/06/2021 - 11:50

«Ընդդիմութիւնը պէտք է կենտրոնանայ խորհրդարանում իշխանութեան սնանկացման վրայ եւ շարունակելով օրակարգ թելադրել՝ յաղթի ապագայ ճակատամարտը». Արթուր Ղազինեան

Մինչեւ ընտրական գործընթացի սկսւելը տեղերում ուսումնասիրում էինք մարդկանց տրամադրութիւնները, եւ բոլոր զրոյցները վկայում էին այն մասին, որ իշխանութիւնն սպառւած է եւ չունի վերարտադրման ռեսուրս, դա էր վկայում նաեւ Փաշինեանի անհասկանալի վարքագիծը քարոզարշաւին, նրա հանրահաւաքների սակաւամարդութիւնը. միջազգային սոցհարցումները եւս ցոյց էին տալիս էին, որ նա չի հաւաքի մեծամասնութիւն, բայց տեղի ունեցաւ նախկին-ներկայ ձեւաչափով գիտակցութեան եւ ենթագիտակցութեան բախում, եւ յաղթեց իշխանութեան ձեւաւորած պատրանքային իրականութիւնը:

«alikonline.ir» - Մինչեւ ընտրական գործընթացի սկսւելը տեղերում ուսումնասիրում էինք մարդկանց տրամադրութիւնները, եւ բոլոր զրոյցները վկայում էին այն մասին, որ իշխանութիւնն սպառւած է եւ չունի վերարտադրման ռեսուրս, դա էր վկայում նաեւ Փաշինեանի անհասկանալի վարքագիծը քարոզարշաւին, նրա հանրահաւաքների սակաւամարդութիւնը. միջազգային սոցհարցումները եւս ցոյց էին տալիս էին, որ նա չի հաւաքի մեծամասնութիւն, բայց տեղի ունեցաւ նախկին-ներկայ ձեւաչափով գիտակցութեան եւ ենթագիտակցութեան բախում, եւ յաղթեց իշխանութեան ձեւաւորած պատրանքային իրականութիւնը: «Արմնիւզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է յայտնել «Հայաստան» դաշինքի անդամ, «Մէկ Հայաստան» կուսակցութեան նախագահ Արթուր Ղազինեանը:

«Միգուցէ մենք շատ էինք հաշւարկել մարդկանց գիտակցութեան գործօնը, կարծում էինք՝ մի կողմ կը դնեն յուզականութիւնը, սրան-նրան սիրել-չսիրելու անընդունելի մօտեցումը, պէտք էր առաջնորդւել պրագմատիզմով, այդքան չպէտք է ապաւինէինք հասարակութեան լայն շերտերի բանականութեանը։ Գերակայեց էմոցիան, մարդիկ զգացմունքով գնացին քւէարկութեան։ Մեր վերջին հանրահաւաքն առաջացրեց տագնապի զգացում, նրանք տեսան, որ վերադառնում է իրենց ասած նախկինը, եւ դա թոյլ չտալու համար ընտրեցին այն պատնէշին, որը փակեց մեր վերադարձի ճանապարհը»,- ասել է ընդդիմադիր գործիչը:

Ըստ Ղազինեանի՝ քարոզարշաւի ժամանակ բոլոր հնարաւոր ուղերձները յղւել են, իսկ ՔՊ ընտրած մարդիկ սարդոստայնում յայտնւած թիթեռներ են, որոնց թունաւորել են, եւ նրանց պէտք է վերադարձնել բանականութեան. «Քսան տարւայ միֆերի շարանից գէթ մէկը չապացուցեցին, բայց ենթագիտակցօրէն դա նստւածք էր թողել, եւ հնարաւոր չէր երեք ամսում դա հանել։ Հայաստանի շահը թելադրում էր, որ մենք ձեւաւորենք կառավարութիւն, բայց մենք ստացանք միջին նշաձող։ Նոյեմբերի 9-ից սկսած՝ Հայաստանի հիմնական օրակարգը թելադրում է ընդդիմութիւնը, իսկ վերջին 25 օրում մեր դաշինքը գտնւում էր հանրութեան ուշադրութեան կենտրոնում»:

Ընդդիմադիր կուսակցապետի կարծիքով՝ հիմա անհրաժեշտ է մտածել խորհրդարանում իշխանութեան սնանկացման մասին. «ՔՊ-ն չունի սահմանադրական մեծամասնութիւն, մեր մէկ պատգամաւորն իր ինտելեկտուալ որակներով համարժէք է նրանց 4-5 պատգամաւորի։ Այս հիմքի վրայ պէտք է առաջ գնալ եւ յաղթել ճակատամարտը։ Այս անգործունակ իշխանութիւնը չի կարող հինգ տարի գոյատեւել, իրենց վարկանիշն իրականում զրօ է, իրենք աշխատում են պրակտիկ գործունէութիւն ծաւալած մարդկանց հակավարկանիշի վրայ, մոռանում են այլոց ձեռքբերումների մասին եւ խօսում միայն սխալներից։ Որքա՞ն էր Փաշինեանի վարկանիշը 2018-ի ապրիլի սկզբին»:

Քաղաքական գործչի պնդմամբ՝ տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարեանի հակավարկանիշի տրանսֆորմացիա որպէս Փաշինեանի վարկանիշ: «Եղել է ընտրակեղծիքների կազմակերպւած սխեմա, շրջիկ խմբերով քւէարկել են գիւղերում, նոյն մարդը կարող էր 30 անձնագրով քւէարկել։ Մինչեւ 200 հազար ձայն կարող է աւելացւած լինել։ Նիկոլ Փաշինեանն ստացաւ պողպատեայ մանդատ՝ Ադրբեջանին յանձնելու հայկական պետութիւնը»,- ամփոփել է «Հայաստան» դաշինքի անդամը:

Դաւիթ Սարգսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։