Հա

Քաղաքական

24/06/2021 - 09:50

«Այս ընտրական միջոցառմամբ Հայաստանում ճգնաժամը չլուծւեց». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Յունիսի 21-ին Նիկոլ Փաշինեանը յայտարարել էր, թէ Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը յաղթահարւած է: Սակայն մի շարք փորձագէտների եւ քաղաքագէտների համոզմամբ, իրականում այդ ճգնաժամը ոչ միայն չի յաղթահարւել, այլեւ որոշ առումներով աւելի է խորացել: Մասնաւորաբար, քաղտեխնոլոգ Արմէն Բադալեանը կարծում է, որ եթէ ընտրութիւններին արդիւնք է գրանցւում միջամտութեամբ, ապա այն չի լուծում ճգնաժամը:

«alikonline.ir» - «Փաստ» օրաթերթը գրում է. «Յունիսի 21-ին Նիկոլ Փաշինեանը յայտարարել էր, թէ Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը յաղթահարւած է: Սակայն մի շարք փորձագէտների եւ քաղաքագէտների համոզմամբ, իրականում այդ ճգնաժամը ոչ միայն չի յաղթահարւել, այլեւ որոշ առումներով աւելի է խորացել: Մասնաւորաբար, քաղտեխնոլոգ Արմէն Բադալեանը կարծում է, որ եթէ ընտրութիւններին արդիւնք է գրանցւում միջամտութեամբ, ապա այն չի լուծում ճգնաժամը:

«Ընդհանուր առմամբ, այս ընտրական միջոցառմամբ Հայաստանում ճգնաժամը չլուծւեց: Բոլորը կարծում էին, որ ճգնաժամը կապւած է նոյեմբերի 9-ի կապիտուլեացիայի հետ, որին յաջորդեցին մի շարք գործընթացներ: Իհարկէ, այս առումով խնդիր կար, բայց ճգնաժամը միայն դրանով չէ: Հայաստանում իշխող ուժը ինչպէս 2018-ին, այնպէս էլ հիմա հայեցակարգային մօտեցումներ չունի: Այս իրողութիւնը զարգացման հնարաւորութիւն չի տալիս, ինչն էլ իր հերթին ստեղծում է մի իրավիճակ, երբ երկիրն ապրում է օրւայ կուրսով, մինչդեռ օրւայ կուրսով ապրող երկիրը չի կարող զարգանալ: Այս հարցը եւս չլուծւեց, որովհետեւ մնաց այն ուժը, որը պատկերացում չունի հայեցակարգային մօտեցումների մասին»,- «Փաստի» հետ զրոյցում ասաց նա՝ յաւելելով, որ այս իշխանութեան պարագայում համերաշխութեան մթնոլորտի վերականգնումը եւս բացառւում է:

Միեւնոյն ժամանակ Բադալեանը վստահութիւն յայտնեց, որ Հայաստանի խորհրդարանը կրկին Արեւմուտքի հսկողութեան տակ է, եւ սա Նիկոլ Փաշինեանի խորհրդարանը չէ: «Շատերն են նշում, թէ նա յաղթեց: Նա չյաղթեց: Սա Արեւմուտքի հսկողութեան տակ գտնւող խորհրդարան է, որը կարող է ցանկացած վարչապետի ընտրել»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։