Հա

Քաղաքական

24/06/2021 - 11:20

«Ո՞րն է այս ամենի «վերջին կայարանը»»․ Սուրէն Սարգսեան

Քաղաքագէտ Սուրէն Սարգսեանն իր ֆէյսբուքեան էջում վերլուծել է հնարաւոր սցենարները, որ կարող են բխել տարածաշրջանային զարգացումներից եւ պարտադրւել Հայաստանին․

«alikonline.ir» - Քաղաքագէտ Սուրէն Սարգսեանն իր ֆէյսբուքեան էջում վերլուծել է հնարաւոր սցենարները, որ կարող են բխել տարածաշրջանային զարգացումներից եւ պարտադրւել Հայաստանին․

«Ո՞րն է այս ամենի «վերջին կայարանը»

Տարածաշրջանային զարգացումները նախագծում են հետեւեալ հնարաւոր սցենարներից մէկը, որը մեզ շատ շուտով կարող են «դէմ տալ»:

Ադրբեջանի մասով.

Հայաստան-Ադրբեջան խաղաղութեան մեծ համաձայնագրի կնքում, որը կը ներառի.

1. Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան ճանաչում:

2. Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարում:

3. Դիւանագիտական յարաբերութիւնների հաստատում, սահմանների բացում:

4. Հայ-ադբեջանական սահմանի յստակեցում (հիմնականում Հայաստանի տարածքի հաշւին):

5. Չեմ բացառում, որ Հայաստանը պարտաւորւի ընդհանրապէս չունենալ բանակ, միայն ունենալով փոքրաթիւ ոստիկանական զօրքեր (երկրորդ աշխարհամարտից յետոյ կապիտուլացւած Ճապոնիայի օրինակով):

Թուրքիայի մասով.

Հայ-թուրքական հաշտեցման համաձայնագրի ստորագրում, որով կը նախատեսւի.

1. Ցեղասպանութեան պահանջատիրութիւնից հրաժարում, Թուրքիայի տարածքային ամբողջականութեան ճանաչում, տարածքային պահանջներից հրաժարում:

2. Հայաստանի անկախութեան հռչակագրի խմբագրում, զինանշանի վրայից Արարատի պատկերի հեռացում:

3. Սահմանների բացում, դիւանագիտական յարաբերութիւնների հաստատում:

4. Թուրքիան Ադրբեջանին կապող միջանցքի զիջում:

5. Հայաստանի տարածքում ցանկացած այլ պետութեան ռազմական ներկայութեան բացառում, որը կարող է սպառնալ Թուրքիայի կամ Ադրբեջանի անվտանգութեանը:

Այս ամենի դիմաց մեզ կը խոստացւի թուրք-ադրբեջանական կապիտալի ներհոսք, որն առաւելապէս կունենայ ոչ թէ «խոշոր ներդրումների» տեսք, այլ «տնտեսական էքսպանսիայի» տեսք՝ Վրաստանի օրինակով:

Կրկնում եմ, սա հնարաւոր սցենարներից մէկն է, որի իրականացման հնարաւորութիւնը կախւած է նաեւ հարաւկովկասյան եւ սեւծովեան տարածաշրջանում արեւելք-արեւմուտք գլոբալ մրցապայքարի ընթացքից»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։