Հա

Քաղաքական

24/06/2021 - 12:10

«Եթէ խօսւում է մի փաստաթղթի մասին եւ հայկական կողմը պատրաստակամութիւն է յայտնել այն ստորագրել, նշանակում է՝ նման բան հնարաւոր է». Աշոտ Մելքոնեան

Երէկ մամուլը գրել էր, թէ տեղեկութիւններ կան, որ «Նիկոլ Փաշինեանն աշնանը, ամենայն հաւանականութեամբ՝ սեպտեմբերին, կը ստորագրի մի համաձայնագիր, որով, ըստ էութեան, կը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը»:

«alikonline.ir» - Երէկ մամուլը գրել էր, թէ տեղեկութիւններ կան, որ «Նիկոլ Փաշինեանն աշնանը, ամենայն հաւանականութեամբ՝ սեպտեմբերին, կը ստորագրի մի համաձայնագիր, որով, ըստ էութեան, կը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը»:

Սրան զուգահեռ՝ ադրբեջանաթուրքական կողմն այս պահին դեռեւս իրենց ենթակայութեան տակ գտնւող տարածքում շինարարական լուրջ աշխատանքներ են կատարում նոյեմբերի 10-ին ստորագրւած յայտարարութեան 9-րդ կէտը կեանքի կոչելու՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետութիւնը եւ Ադրբեջանի արեւմտեան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարութեան ուղղութեամբ: Այդ աշխատանքների լուսանկարներն ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ հրապարակում է սոցիալական տարբեր կայքերում:

ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի տնօրէն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ակադեմիկոս Աշոտ Մելքոնեանը 168.am-ի հետ զրոյցում չբացառեց, որ աշնանը ստորագրւի մամուլում նշւած փաստաթուղթը:

«Ամէն ինչ հնարաւոր է: Եթէ խօսւում է մի փաստաթղթի մասին, հայկական կողմը եւս չի մերժում դրա գոյութիւնը եւ հայկական կողմը պատրաստակամութիւն է յայտնել այն ստորագրել, նշանակում է՝ նման բան հնարաւոր է: Չեմ բացառում»,- ասաց Մելքոնեանը:

Ըստ պատմաբանի՝ կայ նաեւ հաւանականութիւն, որ Հայաստանի իշխանութիւնը չգնայ այդ փաստաթղթի ստորագրմանը:

«Դա էլ է հնարաւոր: Եթէ շատ ծանր պայմաններ առաջադրւեցին, ես չգիտեմ, ուրեմն Հայաստան պետութեան ինքնիշխանութեան հարցը դրւեց հարցականի տակ, ինչպէ՞ս կարելի է նման բան ստորագրել»,- տարակուսանք յայտնեց նա:

Հարցին, թէ պատմաբանի կարծիքով՝ ինչպէ՞ս կարող են իշխանութիւնները պահպանել Հայաստանի ինքնիշխանութիւնը, երբ մէկ ամսից աւելի է՝ ՀՀ տարածքում աւելի քան 1000 ադրբեջանցի զինւորական կայ, Մելքոնեանն արձագանքեց.

«Ունենք այն, ինչ ունենք: Այսքան ժամանակ մենք դրա ականատեսն ենք եղել: Եւ ոչ մի բանի վրայ այլեւս չեմ զարմանում»:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։