Յուսահատւել չկա՛յ, ընկճւել չկա՛յ… վստահ եղէք, մեր պայքարը յանուն արժանապատիւ Հայաստանի աւելի ուժգին է դառնալու: Այս մասին տելեգրամեան իր ալիքում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի որդին` Լեւոն Քոչարեանը:
«alikonline.ir» - Յուսահատւել չկա՛յ, ընկճւել չկա՛յ… վստահ եղէք, մեր պայքարը յանուն արժանապատիւ Հայաստանի աւելի ուժգին է դառնալու: Այս մասին տելեգրամեան իր ալիքում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի որդին` Լեւոն Քոչարեանը:
«Սիրելի հայրենակիցներ, համախոհ ընկերներ:
Ուզում եմ շնորհակալութիւն յայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ձայնը վստահել են «Հայաստան» դաշինքին: Մենք ձեր ձայնին տէր ենք լինելու: Չնայած ահռելի խախտումներին, մենք ստացանք գրեթէ 300.000 քւէ, ինչը յուսադրող է եւ չափազանց պարտաւորեցնող:
Շնորհակալ եմ մեր մեծ թիմի բոլոր անդամներին, ովքեր անտեսելով տարատեսակ ճնշումները, միացան մեզ եւ պայքարում են յանուն ուժեղ Հայաստանի: Վստահեցնում եմ, որ մենք միասին կարեւոր գործեր ունենք առջեւում:
Յուսահատւել չկա՛յ, ընկճւել չկա՛յ… վստահ եղէք, մեր պայքարը յանուն արժանապատիւ Հայաստանի աւելի ուժգին է դառնալու»,- գրել է նա: