Հա

Քաղաքական

26/06/2021 - 12:40

«Խաղաղ է նաեւ գերեզմանոցում»․ Թեւան Պօղոսեան

Խաղաղութեան տարբեր ընկալումները. մեր թշնամու համար խաղաղութիւնն այն է, երբ 1994-ին գծւած սահմաններով Հայաստանում որեւէ հայ չապրի։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագէտ Թեւան Պօղոսեանը:

«alikonline.ir» - Խաղաղութեան տարբեր ընկալումները. մեր թշնամու համար խաղաղութիւնն այն է, երբ 1994-ին գծւած սահմաններով Հայաստանում որեւէ հայ չապրի։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագէտ Թեւան Պօղոսեանը:

«Խաղաղ է նաեւ գերեզմանոցում։ Խաղաղութիւն էին ցանկանում մեր անմահացած եւ ողջ հերոսները` զինւորներն ու հրամանատարները, ովքեր ամէն ինչ արեցին, որ ունենանք ՅԱՂԹԱՆԱԿԱԾ խաղաղութիւն։

Մենք պարտաւոր ենք հասնել ՅԱՂԹԱՆԱԿԱԾ խաղաղութեան, երբ էլ դա լինի: Յանուն մեր Եռաբլուրի: Յանուն մեր զաւակների երկարաժամկէտ անվտանգութեան: Որ թոյլ չտանք մեր խաղաղութիւնը վերածւի պարզապէս թշնամիների պատկերացրած խաղաղութեան: Կամ պարզապէս գերեզմանոցի։

Յ.Գ. Ինչ էլ անենք, հազարամեակների կերտած աքսիոմներին չենք կարողանալու հակադրւել. ցանկանում ես խաղաղութիւն, պատրաստւիր պատերազմի։ Խաղաղութեանը հասնելու ենք կա´մ Յաղթանակով, կա´մ պարզապէս թշնամին մեզ գերեզման կուղարկի` շրջելով հայոց պատմութեան վերջին էջը»,- գրել է Թեւան Պօղոսեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։