Հա

Քաղաքական

26/06/2021 - 12:45

«Ժողովրդի յաղթանակը» եւ իրականութիւնը

«Ժողովուրդը» հրճւած է ընտրութիւններում տարած իր «փայլուն յաղթանակով»՝ նրան յաջողւել է «չոքըցնել», «կզըցնել» եւ նման այլ բազմաթիւ գործողութիւններ անել Փաշինեանի բոլոր «չուզողներին», այդ թւում՝ նզովեալ մտաւորականներին: «Ժողովուրդը» կարող է ուրախանալ, թմբուկ զարկել, տալ վարչապետին «պողպատէ մանդատը», «արդարադատութեան սուրը», որպէսզի նա իրականացնի վենդետա, վեթինգ, լիւստրացիա եւ այլն: Շնորհաւորում եմ բոլոր ուրախացողներին: Սա իրականութեան «պայծառ» կողմն է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

 

«Ժողովուրդը» հրճւած է ընտրութիւններում տարած իր «փայլուն յաղթանակով»՝ նրան յաջողւել է «չոքըցնել», «կզըցնել» եւ նման այլ բազմաթիւ գործողութիւններ անել Փաշինեանի բոլոր «չուզողներին», այդ թւում՝ նզովեալ մտաւորականներին: «Ժողովուրդը» կարող է ուրախանալ, թմբուկ զարկել, տալ վարչապետին «պողպատէ մանդատը», «արդարադատութեան սուրը», որպէսզի նա իրականացնի վենդետա, վեթինգ, լիւստրացիա եւ այլն: Շնորհաւորում եմ բոլոր ուրախացողներին: Սա իրականութեան «պայծառ» կողմն է:

Հիմա դառնանք «ստւերային կողմին»: Պաշտօնական տւեալներով՝ Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքում գտնւում են առնւազն 1000 ադրբեջանցի զինծառայողներ: Նրանք հեռացա՞ն «ժողովրդի յաղթանակի» հետեւանքով: Բաքւում ծանրագոյն յօդւածներով դատւում են մեր ռազմագերիները: Նրանք վերադարձա՞ն Հայաստան՝ մեր երկրում «վատ» մարդկանց «կզըցնելու» շնորհիւ: Հասկանում եմ, որ «ժողովրդին» այդ հարցերը չեն հետաքրքրում: Յամենայնդէպս՝ արձանագրեմ պատմութեան համար:

Իրական կեանքով հետաքրքրւող ընթերցողներին յիշեցնեմ նաեւ, որ Ռուսաստանի նախագահ Պուտինն այս շաբաթւայ ընթացքում ակտիւ շփումներ է ունեցել Ալիեւի եւ Էրդողանի հետ: Հասկանալի է, որ նրանց խօսակցութիւնների առանցքային թեման էին Հայաստանի հետ կապւած խնդիրները: Այդ առիթով պարզապէս թւարկեմ, թէ ինչ են Թուրքիան եւ Ադրբեջանը մեզանից՝ որպէս պատերազմում պարտւած կողմ, պահանջում: Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան ընդունումը, որը ենթադրում է Արցախի ճանաչումը` որպէս այդ երկրի անբաժանելի մաս, Թուրքիայի ամբողջականութեան ճանաչումը՝ Կարսի պայմանագրի վերահաստատմամբ, միջանցք այդ երկու երկրների միջեւ՝ Հայաստանի Սիւնիքի մարզով, որը չի վերահսկւի մեր կողմից, միջազգային ատեաններում եւ միջազգային յարաբերութիւններում Ցեղասպանութեան խնդրի հետապնդումից հրաժարւելը:

Ռուսաստանը, որքան հասկանում եմ, դէմ չէ այդ պահանջներին եւ ակտիւ միջնորդական ջանքեր է կիրառում՝ այդ ծրագրերն իրականացնելու համար՝ գուցէ սեփական ինչ-որ շտկումներով եւ յաւելումներով: Չգիտեմ, թէ որքանով է Հայաստանը ներգրաււած այս ամբողջ գործընթացի մէջ. վստահաբար կարելի է ասել, որ մեր երկրի խաղաթղթերն այս առումով վատն են՝ մեր բանակն ի վիճակի չէ պաշտպանել Հայաստանի սահմանները, եւ դրա համար պէտք է յատուկ շնորհակալութիւն ասել «յաղթած ժողովրդի» իշխանութեանը:

Միւս կողմից՝ պարզ է, որ պէտք է խաղալ նաեւ վատ խաղաքարտերով: Դրա համար նախեւառաջ պէտք է ունենալ արտգործնախարարութիւն, ու, բացի այդ, պետութեան առաջին դէմքը պէտք է հաշւի նստի այդ կառոյցում աշխատող մասնագէտների հետ: Բայց մի՛ մոռացէք՝ բոլոր տեսակի մասնագէտներն ու «փտած աչկարիկները» այս ընտրութիւններում պարտւել են «ժողովրդին», եւ ստացւում է, որ նրանց կարծիքը կարելի է եւ չհարցնել»։

 

«Առաւօտ»

 

Յարակից լուրեր

  • Երբ չկայ հայեցակարգ
    Երբ չկայ հայեցակարգ

    Վերջերս խորհրդարանում վարչապետ Փաշինեանը ասել է, որ Հայաստանի իշխանութիւնները, ի տարբերութիւն Ադրբեջանի ղեկավարութեան, չունէին ղարաբաղեան խնդրի կարգաւորման հայեցակարգ:

  • Չնմանւել իշխանութիւններին
    Չնմանւել իշխանութիւններին

    Այն, որ Ազգային ժողովում կրքեր են եռում, նորմալ է. իհարկէ, աւելի լաւ է չբղաւել կամ իրար չվիրաւորել, բայց դրա մէջ էլ ոչ մի արտառոց բան չկայ՝ ոչ մեր, ոչ էլ աշխարհի որեւէ այլ խորհրդարանի պրակտիկայում: Իշխանաւորների կեցւածքի մէջ նոյնպէս որեւէ արտասովոր բան չկայ. կոմունիստների, ՀՀՇ-ականների (իշխանութեան 3-րդ տարուց սկսած), ՀՀԿ-ականների նման, նրանք փքւած են, ինքնագոհ, քննադատութեան եւ իրենց մատչելիութեան համար ամէն կողմից արգելքներ դնող:

  • Որքա՞ն մտածող մարդ կայ Հայաստանում
    Որքա՞ն մտածող մարդ կայ Հայաստանում

    «Ես Փաշինեանին շատ եմ սիրում ու յարգում», - երէկ ինձ խոստովանեց մի ծանօթ: «Շատ էլ լաւ էք անում,- պատասխանեցի,- իսկ ինչո՞ւ էք այդքան սիրում ու յարգում»: Զրուցակիցս մէկ րոպէ մտածեց ու յետոյ ասաց. «Որովհետեւ մնացածներին տանել չեմ կարողանում»:

  • Հայաստանում հիբրիդային ռեժիմ է
    Հայաստանում հիբրիդային ռեժիմ է

    Դասական աւտորիտարիզմի դէպքում ամէն ինչ պարզ է: Կայ Պուտին, կան Կրեմլում նրա կողքը հաւաքւած մարդիկ, կան նահանգապետեր, գեներալներ, ԿԳԲ, ոստիկանութիւն, մահակներ, աւտոմատներ, գրաքննութեան պայմաններում աշխատող դաշնային հեռուստաալիքներ:

  • 54 տոկոսը «փակեց» Արցախի խնդիրը
    54 տոկոսը «փակեց» Արցախի խնդիրը

    Փաշինեանին վստահութեան մանդատ տալով, մեր քաղաքացիների 54 տոկոսը հերթական անգամ «մերժեց նախկիններին», պարզ է, եւ դրա մասին շատ է խօսւել: Բայց միայն «նախկինները» չէ, որ մերժւել են. կասկածի տակ է դրւել այն հիմքը, որի վրայ ստեղծւել է Երրորդ Հանրապետութիւնը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։