Հա

Քաղաքական

27/06/2021 - 09:45

«Ադրբեջանի կողմից բանակին ուղղւող միջոցները նպատակ ունեն անընդհատ շանտաժի, սպառնալիքի տակ պահել Հայաստանին՝ տարբեր հարցերով տարւող բանակցութիւններում հանդէս գալ ուժեղ դիրքերից». Տիգրան Աբրահամեան

Ադրբեջանի կողմից բանակին ուղղւող միջոցներն առաջին հերթին նպատակ ունեն անընդհատ շանտաժի, սպառնալիքի տակ պահել Հայաստանին՝ տարբեր հարցերով տարւող բանակցութիւններում հանդէս գալ ուժեղ դիրքերից, ֆէյսբուքեան իր էջում գրել է «Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամեանը:

«alikonline.ir» - Ադրբեջանի կողմից բանակին ուղղւող միջոցներն առաջին հերթին նպատակ ունեն անընդհատ շանտաժի, սպառնալիքի տակ պահել Հայաստանին՝ տարբեր հարցերով տարւող բանակցութիւններում հանդէս գալ ուժեղ դիրքերից, ֆէյսբուքեան իր էջում գրել է «Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամեանը:

«Ադրբեջանի նախագահն այսօր յայտարարել է, որ աւելացնելու է զինւած ուժերի թւաքանակը, իսկ բանակը նոր սպառազինութեամբ համալրելու:

Յետպատերազմեան փուլում Ադրբեջանն արդէն հասցրել է թարմացնել կամ նոր պայմանագրեր կնքել մի շարք պետութիւնների հետ, որոնց հետ աւանդական ռազմատեխնիկական համագործակցութեան մէջ է։

Ադրբեջանը պատերազմից յետոյ առաջին հերթին փորձում է լրացնել, վերականգնել զինամթերքի պահեստները, համալրել զինտեխնիկայի պարկը, ինտենսիւ բնոյթ հաղորդել ռազմարդիւնաբերութեանը։

Մեծ ծաւալի աշխատանք է տարւում Հայաստանի ու Արցախի սահմանագծին անհրաժեշտ պաշտպանական կառոյցների ապահովման գործում։

Հայաստանը մեկնարկային առումով արդէն 7-8 ամիս յետ է մնացել։ Ազգային անվտանգութեան ռազմավարութիւնը փոփոխութեան չի ենթարկւել, ԶՈՒ բարեփոխումների փաթեթը շարունակում է մնալ թղթի վրայ, որն ի դէպ, եթէ նոյնիսկ կայ, ապա դրա մասին քչերը գիտեն։

Ադրբեջանի այս նախապատրաստութիւնը, զինւած ուժերին ուղղւող միջոցներն առաջին հերթին նպատակ ունեն անընդհատ շանտաժի, սպառնալիքի տակ պահել Հայաստանին՝ տարբեր հարցերով տարւող բանակցութիւններում հանդէս գալ ուժեղ դիրքերից։

Դեռ չեմ խօսում այն մասին, որ ուժի կիրառման սպառնալիքը շարունակում է մնալ թուրք-ադրբեջանական օրակարգում, որի հաւանականութիւնն առաջիկայ տարիներին, տարբեր իրավիճակներով պայմանաւորւած, աճի ռիսկեր է պարունակում»,- գրել է Աբրահամեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։