Հա

Քաղաքական

27/06/2021 - 11:10

«Գիւղ առ գիւղ յիշեցնելու եմ․ ՀՀ-ում չպէտք է լինի ընտրող, որի քթից չգայ Նիկոլի՝ իր ընտրութիւնը». Ս. Յակոբեան

Yerevan.today կայքի գլխաւոր խմբագիրր Սեւակ Յակոբեանը գրում է.

«alikonline.ir» - Yerevan.today կայքի գլխաւոր խմբագիրր Սեւակ Յակոբեանը գրում է.

«Ապրես, Նիկոլ ջան, լաւ ես անում, շարունակիր նոյն ձեւով (так держать) 

Արմաւիրի մարզի մի քանի գիւղի բնակիչներ բողոքի ցոյց են անում․ ոռոգման ջուր չկայ, բերքը չորացել է, դրան էլ գումարած՝ երաշտ է, արդէն մէկ ամիս է՝ անձրեւ չկայ։ Ընդ որում, ասում են՝ վճարել ենք ջրի համար, բայց չեն տալիս։ Մայրուղին փակել են Գեղակերտ, Հովտամէջ, Հայթաղ, Ծիածան, Ծաղկալանջ համայնքների բնակիչները։ 

Ի՞նչ էր խոստանում նիկոլը ոռոգման ջրերի մասով։ 2018 թւականի յեղափոխութիւնից երեք անգամ յայտարարեց՝ 

«Ոռոգման ջուրը պէտք է լինի այնքան հասանելի, որքան էլեկտրաէներգիան է»։ Բայց երեք տարի շարունակ մարդիկ փողոց էին փակում, որովհետեւ այս խոստումը Նիկոլը բոլորովին չկատարեց, աւելին՝ հէնց Արմաւիրի մարզում հոսանքն է դարձել ոռոգման ջրի պէս, օրը մի քանի անգամ անջատում են։ Գիտէ՞ք ինչի․ որովհետեւ ատոմակայանը փակել են, Արցախից եկող հոսանքն էլ, Նիկոլի շնորհիւ, հիմա Ալիեւին է բաժին հասնում։ 

Իսկ ի՞նչ էր խոստանում ոռոգման ջրի մասով «Հայաստան» դաշինքը․ խոստանում էր, որ հա՛մ բոլորը կունենան ջուր, ինչպէս Ռոբերտ Քոչարեանի կառավարման տարիներին էր, հա՛մ էլ 3 տարի սիմվոլիկ գումար կը վճարեն։ 

Ուղիղ 5 օր առաջ Հայաստանում ընտրութիւն էր ու գիտէ՞ք այսօր բողոքի ցոյց անող գիւղերում արդիւնքները ինչպիսին են եղել․ 

Գեղակերտում 534 ընտրողից 339-ը Նիկոլ է ընտրել, 67-ը՝ «Հայաստան» դաշինք։ 

Հովտամէջում 428 ընտրողից 297-ը Նիկոլ է ընտրել, «Հայաստան» դաշինքին՝ 78-ը։ 

Հայթաղի 448 ընտրողից 323-ը գնացել է Նիկոլի յետեւից, 40-ը՝ «Հայաստան» դաշիքնի։ 

Ծիածան գիւղում 391 ընտրողից 292-ը ընտրել է Նիկոլ, 37-ը՝ «Հայաստան» դաշինք։ 

Ծաղկալանջի 495 ընտրողից 334-ը Նիկոլ է ընտրել, 83-ը՝ «Հայաստան» դաշինք։ 

Դուք երեք տարի տեսել էք, որ հա՛մ ոռոգման ջրի խնդիր ունէք, հա՛մ մթերման, հա՛մ էլ Նիկոլ էք ընտրում, ուզում էք, որ մարդը շարունակի այնպէս, ինչպէս ղեկավարել է երեք տարի։ Արդա՞ր է։ Շա՜տ։ Ինչի՞ց էք բողոքում, ժողովուրդ։ 

Ապրես, Նիկոլ ջան, լաւ ես անում, շարունակիր նոյն ձեւով (так держать). 

Գիւղ առ գիւղ յիշեցնելու եմ ու գիւղ առ գիւղ հաճոյքով լուսաբանելու եմ էս խնդիրները․ Հայաստանում չպէտք է լինի ընտրող, որի քթից չգայ Նիկոլի՝ իր ընտրութիւնը։ 

Այո, ինչ խօսք, չարախնդում եմ»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։