Հա

Քաղաքական

27/06/2021 - 15:00

««Հայաստան» դաշինքը քւէարկութեան արդիւնքներն անվաւեր ճանաչելու պահանջով 5-օրեայ ժամկէտում կը դիմի ՍԴ»․ Արամ Վարդեւանեան

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւնների քարոզարշաւի ընթացքում ատելութեան խօսքի ահռելի ծաւալ է տարածւել: Ատելութեան խօսքը պարզապէս բառ չէ, եթէ հնչում է նաեւ իշխանական դիրքից հանդէս եկող ուժի կողմից, որը մշտապէս, բոլոր հաւաքների ժամանակ շրջապատւած է երեւի հազարաւոր ոստիկաններով: Պատկերացրէք՝ խօսքեր են հնչում, որ, օրինակ՝ համայնքների ղեկավարների գլուխները ջարդելու են, փռելու են ասֆալտին, վենդետա են անելու։ 

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւնների քարոզարշաւի ընթացքում ատելութեան խօսքի ահռելի ծաւալ է տարածւել: Ատելութեան խօսքը պարզապէս բառ չէ, եթէ հնչում է նաեւ իշխանական դիրքից հանդէս եկող ուժի կողմից, որը մշտապէս, բոլոր հաւաքների ժամանակ շրջապատւած է երեւի հազարաւոր ոստիկաններով: Պատկերացրէք՝ խօսքեր են հնչում, որ, օրինակ՝ համայնքների ղեկավարների գլուխները ջարդելու են, փռելու են ասֆալտին, վենդետա են անելու։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրոյցում ասաց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտօնական ներկայացուցիչ Արամ Վարդեւանեանը՝ անդրադառնալով դաշինքի՝ ԱԺ արտահերթ ընտրութիւններից յետոյ ԿԸՅ-ին ներկայացրած դիմումին, որով պահանջում են անվաւեր ճանաչել ԱԺ արտահերթ ընտրութիւնների քւէարկութեան արդիւնքները: Գրում է Yerkir.am-ը։

Նրա խօսքով՝ եղել են համակարգւած խախտումներ: «Եթէ դիտարկում ենք անձնագրերի, զինւորների, շրջիկ մեխանիզմի հնարաւորութեան խնդիրները, գործ ենք ունենում 200 հազարից աւելի քւէի հետ. դա ընտրութիւնների ելքն ամբողջութեամբ փոխող թիւ է: Այս հանգամանքներն ամբողջութեամբ ներկայացւելու են ՍԴ»,- ասաց նա՝ նշելով, թէ պատրաստւում են ՍԴ-ին ուղղւած դիմումը ներկայացնել հնարաւորինս սեղմ ժամկէտներում, համաձայն օրէնքի՝ այսօրւայ արդիւնքների ամփոփումից յետոյ 5-օրեայ ժամկէտում:

«ՍԴ-ում 3 որոշում կարող է ընդունւել՝ քւէարկութեան արդիւնքներն անվաւեր ճանաչել, արդիւնքներն  անվաւեր ճանաչել եւ նշանակել ընտրութիւնների 2-րդ փուլ, արդիւնքներն անվաւեր ճանաչել եւ սահմանել մանդատների բաշխման նոր կարգ»,- նշեց նա:

 

Յարակից լուրեր

  • «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը
    «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

    2020 թւականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ հաստատւած հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումներն ադրբեջանական զինւած ուժերի կողմից շարունակական բնոյթ են կրում, նոյնիսկ վիրաւորում են ստացել մեր մի շարք զինծառայողներ։

  • «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը
    «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

    Ի պատասխան մամուլի մի շարք միջոցների կողմից ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեանն ու պատգամաւորներին ուղղւած հարցման` յայտնում ենք, որ «Հայաստան» խմբակցութեան անդամները 2021թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին այցելել են ՀՀ բոլոր մարզեր եւ Երեւանի վարչական շրջաններ, կազմակերպւել են հանդիպումներ տարբեր համայնքներում հարիւրաւոր ՀՀ քաղաքացիների հետ (այցերը շարունակւում են), ծանօթացել նրանց խնդիրներին եւ առաջարկներին, ինչով պայմանաւորւած ընթանում են օրէնսդրական նախաձեռնութիւնների ստեղծման եւ պատգամաւորական գործունէութեան աշխատանքների կազմակերպման այլ լայնածաւալ աշխատանքներ: 

  • «Հայաստան» դաշինքը շարունակում է մարզային այցելութիւնները
    «Հայաստան» դաշինքը շարունակում է մարզային այցելութիւնները

    «Հայաստան» դաշինքը շարունակում է մարզային այցելութիւնները: ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորները հոկտեմբերի 9-ին եւ 10-ին Լոռու մարզկենտրոն Վանաձոր եւ Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքներում հանդիպումներ են ունեցել քաղաքացիների հետ։

  • Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնը շնորհակալութիւն է յայտնել «Հայաստան» դաշինքին
    Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնը շնորհակալութիւն է յայտնել «Հայաստան» դաշինքին

    Ազատուհի Սիմոնեանի առաջարկով «Հայաստան» դաշինքը՝ ծանօթանալով կենտրոնի խնդիրներին որոշել է դաշինքի պատգամաւորների Ազգային Ժողովից ստացւած պարգեւավճարները փոխանցել կենտրոնի հաշւեհամարին: Ի պատիւ «Հայաստան» դաշինքի, պատգամաւորների պարգեւավճարները ամբողջութեամբ ընդհանուր 10․740․000 ՀՀ դրամ փոխանցւել է վերականգնողական կենտրոնի հաշւեհամարին, որը ծառայելու է կենտրոնի համար նոր մասնագիտական գոյքի եւ անհրաժեշտ բժշկական պարագաների ձեռք բերման նպատակին:

  • «Հաւանական է, որ պատարազմը սկսւել է տգիտութեան պատճառով, բայց աւարտւել է ըստ պայմանաւորւածութեան»․ Ռոբերտ Քոչարեան
    «Հաւանական է, որ պատարազմը սկսւել է տգիտութեան պատճառով, բայց աւարտւել է ըստ պայմանաւորւածութեան»․ Ռոբերտ Քոչարեան

    44-օրեայ պատերազմից մէկ տարի անց, այսօր՝ հոկտեմբերի 4-ին մամուլի ասուլիս է հրաւիրել «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։