Հա

Քաղաքական

30/06/2021 - 09:50

««Այն, ինչ կատարւել է Շուշիում, կոնկրետ քրէական գործ յարուցելու մատերիալ է ոտից գլուխ». Մովսէս Յակոբեան». «Իրաւունք»

«Կոնկրետ ո՞վ է ղեկավարել Շուշիի պաշտպանութեան օպերացիան. «Իրաւունք»-ի հարցին ԱՀ ԱԽՔ նախկին քարտուղար Սամուէլ Բաբայեանը տւել էր հետեւեալ պատասխանը. «Դուք հասկանում էք Շուշիում ռեգուլեար զօրք չի եղել: Եղել է նախագահի կողմից կազմակերպւած, հաւաքւած անձանց կողմից պաշտպանութիւն, որպէսզի հակառակորդի առաջխաղացումը կանգնեցւի: Ռեգուլեար զօրք չի եղել: Դրա համար ոչ ոք չի կարող ասել, թէ ով է ղեկավարել: Ձեզ թւում է պատահական եմ ասում, որ թուրքը քայլելով եկել հասել է Շուշի»:

«alikonline.ir» - «Կոնկրետ ո՞վ է ղեկավարել Շուշիի պաշտպանութեան օպերացիան. «Իրաւունք»-ի հարցին ԱՀ ԱԽՔ նախկին քարտուղար Սամուէլ Բաբայեանը տւել էր հետեւեալ պատասխանը. «Դուք հասկանում էք Շուշիում ռեգուլեար զօրք չի եղել: Եղել է նախագահի կողմից կազմակերպւած, հաւաքւած անձանց կողմից պաշտպանութիւն, որպէսզի հակառակորդի առաջխաղացումը կանգնեցւի: Ռեգուլեար զօրք չի եղել: Դրա համար ոչ ոք չի կարող ասել, թէ ով է ղեկավարել: Ձեզ թւում է պատահական եմ ասում, որ թուրքը քայլելով եկել հասել է Շուշի»:

 

Վերոնշեալի, ինչպէս նաեւ ԱՀ ԱԽՔ նախկին քարտուղար Սամուէլ Բաբայեանի կողմից կազմակերպւած Շուշիի պաշտպանութեան, բայց կոնկրետ գումարտակների կողմից չիրականացւած օպերացիայի մասին փորձել ենք որոշ պարզաբանումներ ստանալ նաեւ այն ժամանակ ԶՈՒ պատասխանատուներից գեներալ Մովսէս Յակոբեանից, ով, անդրադառնալով յիշատակւած օպերացիային, նախ նեարդային տոնով նկատեց.

- Նախ եկէք ճշտենք, թէ ով էր էդ Ձեր ասած օպերացիան մշակում եւ ինչ գործ ունէր այդ անձնաւորութիւնը առհասարակ բանակի հետ:

 

- Այդ օպերացիան մշակում էր Սամուէլ Բաբայեանը եւ ըստ իր խօսքերի` լիազօրւած էր Արայիկ Յարութիւնեանի եւ ՊԲ հրամանատարի կողմից:

- Աղջիկ ջան, նման օպերացիա մշակում են բանակայինները, ոչ թէ ով պատահի, ով հասնի, դա խաղ ու պար չի, ինչպէս շատերը կարող են ենթադրել ու, ցաւօք ենթադրել են:

 

- Բայց Սամուէլ Բաբայեանը այնպէս չի չէ՞, որ բանակից շատ հեռու մարդ էր, ի վերջոյ յաղթանակած գեներալ է:

- Յետո՞յ:

 

- Նկատի ունեմ, որ տեղանքին քաջածանօթ էր եւ իր իսկ խօսքերով, եթէ այդ օպերացիան իրականացւէր, այսօր գուցէ Շուշին մերը մնար:

- Դէ թող իրականացնէր:

 

- Հրաժարւել են, ոն՞ց իրականացնէր:

- Ես հէնց դա եմ ասում, պէտք է ամէն ինչ կազմակերպւած կերպով լինէր, որ ամէն ոք իմանար, թէ որն է իր գործառոյթը: Ես նորից եմ ասում՝ դա խաղ ու պար օպերացիա չի` նկատի ունեմ Շուշիի պաշտպանութիւնը:

 

- Ի դէպ այդ խորհրդակցութեանը ներկայ էին բաւականին լուրջ զինւորականներ, ինչպէս, օրինակ, Լեւոն Մնացականեանը, Արթուր Աղաբէրկեանը:

- Իսկ ով է ասում, որ նրանք անլուրջ մարդիկ են:

 

- Նկատի ունեմ, եթէ վերը նշւած անձիք տեղեկացւած չլինէին, որ այդ օպերացիան կարող է կեանքի կոչւել, եւ կայ այդ օպերացիայի հիմքում նպատակ` ներկայ կը գտնւէին՞ այդ խորհրդակցութեանը:

- Գիտէք, ես էլ, Դուք էլ այդ օրերին կարող էինք նստել ու ինչ-որ պաշտպանութեան պլան մշակել, որպէս լուրջ եւ հայրենասէր մարդիկ, բայց ով էր մեզ ենթարկւելու, եթէ դա լինէր թէկուզ ամենափայլուն ու իրագործելի պլանը:

 

- Ես Ձեզ ասացի, որը ըստ Սամուէլ Բաբայեանի, այդ օպերացիան մշակելու, ապա այդ օպերացիայի հրամանատարութիւնը ստանձնելու լիազօրութիւնը նրան տրւել է ԱՀ նախագահի կողմից: Ըստ էութեան ինքնագլուխ չէր պարոն Բաբայեանը գործում:

- Իսկ, ով է ասել, որ Արայիկ Յարութիւնեանը նման լիազօրութիւններով օժտելու իրաւունքներ ունէր:

 

- Իսկ ո՞վ ունէր նման լիազօրութիւններով օժտելու իրաւունք:

- Զինւած ուժերը, յետոյ գիտէք գնացէք տւեալ մարդկանցից այդ հարցերի պատասխանները ստացէք:

 

- Տւեալ մարդկանցից ստացել ենք ու դեռ կը ստանանք, բայց հիմա Ձեզ՝ որպէս զինւորականի ենք հարցնում, ո՞վ ունի լիազօրութիւն գումարտակին հրամայել չկատարել նախապէս մշակւած հակայարձակման գործողութիւնը, այն էլ այդ օրհասական պահին:

- Տւեալ գումարտակի հրամանատարը:

 

- Իսկ տւեալ գումարտակի հրամանատարին ո՞վ կարող էր հրաման տալ:

- Ես չգիտեմ, Դուք այնտեղ չէք եղել եւ շատ հարցեր կան: Ես ասում եմ այն, ինչ կատարւել է Շուշիում, կոնկրետ քրէական գործ յարուցելու մատերիալ է ոտից գլուխ:

 

- Օրինակ՝ Օնիկ Գասպարեանը կարո՞ղ էր հրաման տալ գնդի հրամանատարներին:

- Նորից եմ կրկնում՝ ես այնտեղ չեմ եղել, չգիտեմ, թէ ով ինչ կարող էր անել տւեալ իրավիճակում:

 

- Պարոն Յակոբեան, Սամուէլ Բաբայեանն ասում է, որ Շուշիի օպերացիա, որպէս այդպիսին չի եղել, որ այնտեղ ռեգուլեար բանակ անգամ չի եղել:

- Ես չեմ ցանկանում մեկնաբանել:

 

- Ինչո՞ւ:

- Ես ասում եմ, որ այնտեղ կատարւածը մի ամբողջ քրէական գործի նիւթ է` այսքանը:

 

- Պարոն Յակոբեան, լաւ ինչո՞ւ Շուշին յայտնւեց թշնամու ձեռքում, ո՞վ է պատասխանատու:

- Լաւ հարց էր, որովհետեւ պատերազմի ժամանակ այ այդ կերպ տարբեր ռազմական օբիեկտներում նստած ամէն մէկը իր համար հակայարձակողական պլան էր մշակում: Չկար մի կէտից կոնկրետ ղեկավարում:

 

- Ինչո՞ւ:

- Այդ հարցը ռազմաքաղաքական ղեկավարութեանը տւէք:

 

- Կոնկրետ Օնիկ Գասպարեանը պատասխանատո՞ւ է:

- Այո, բոլորն էլ իրենց չափով պատասխանատու են»,- գրում է թերթը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։