Հա

Քաղաքական

30/06/2021 - 10:35

Ներմուծւող բոլշեւիզմը պայթեցնելու է այս իշխանութեանը

«…Կադրային ջարդը լինելու է: Ընդհանրապէս, պետական համակարգը պէտք է կուռ լինի եւ միանշանակ ծառայի յաղթած ուժին…». ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի՝ Հանրային հեռուստաընկերութեան տաղաւարում հնչեցրած սոյն միտքը հանրային հուժկու հակահարւած ստացաւ հիմնականում «Կադրային ջարդ լինելու է», «Մենք կադրային ջարդի մանդատ ստացել ենք, կադրային ջարդ անելու ենք…» արտայայութիւնների պատճառով: 

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ

 

«…Կադրային ջարդը լինելու է: Ընդհանրապէս, պետական համակարգը պէտք է կուռ լինի եւ միանշանակ ծառայի յաղթած ուժին…». ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի՝ Հանրային հեռուստաընկերութեան տաղաւարում հնչեցրած սոյն միտքը հանրային հուժկու հակահարւած ստացաւ հիմնականում «Կադրային ջարդ լինելու է», «Մենք կադրային ջարդի մանդատ ստացել ենք, կադրային ջարդ անելու ենք…» արտայայութիւնների պատճառով: Փոքր մասը, սակայն, նկատեց մի չափազանց վտանգաւոր, իրեն ժողովրդավար յայտարարած ցանկացած երկրի համար խայտառակ ու նախադէպը չունեցող արտայայտութիւն, այն է. «…Ընդհանրապէս, պետական համակարգը պէտք է կուռ լինի եւ միանշանակ ծառայի յաղթած ուժին…»: Ուշադրութիւն` ոչ թէ պետութեանը կամ ժողովրդին, այլ յաղթած ուժին, այն է՝ ռեժիմին, իշխանութեանը, նիկոլական հայրենավաճառ խունտային: Անվտանգութեան խորհրդի քարտուղարի ցինիզմն այն աստիճան է մոլեգնել, որ նա անգամ իրեն նեղութիւն չի տւել՝ իրենց յատուկ ամբոխավարական ոճով յայտարարելու, որ պետական համակարգը, օրինակ, պէտք է ծառայի ժողովրդին, պետութեանը, հասարակութեանը եւ այլն: Ո՛չ: Պետական համակարգը պէտք է ծառայի միմիայն իշխող ուժին՝ վերածւելով իշխանութիւնների քմահաճութիւնները, իսկ Արմէն Գրիգորեանի իշխանութեան պարագայում՝ հայրենադաւ ծրագրերն ի կատար ածող գործիքի: Նիկոլի իշխանութեանն, այսպիսով, պէտք են ոչ թէ պետական ծառայողներ, այլ ՔՊ-ի ծառաներ, որոնք ամէն օր ժամը 9-ին հինգ պակաս կը բացականչեն «Փա՛ռք Նիկոլին», դրանով կը վերանորոգեն ռեժիմին հաւատարիմ ծառայելու՝ իրենց ուխտը եւ իրաւունք կը ստանան սկսելու աշխատանքը:

Նիկոլական իշխանութիւնների մօտ ընտրութիւններից յետոյ փոխւել է մի բան․ պետութեան, պետական ու ազգային ինստիտուտների դէմ ուղղւած կազմաքանդիչ արշաւն ընտրութիւններից առաջ անւանւում էր անձնւիրաբար ծառայութիւն ժողովրդին, այժմ իրերը կոչում են իրենց անունով՝ ամէն ինչ ծառայեցւելու է իշխանութեանը, Նիկոլին ու հակապետական ծրագրերին:

Թէ աշխարհում քանի ժողովրդավարական պետութիւն կարելի է գտնել, որի ղեկավար անդամը կարող է օրը ցերեկով արտաբերել բոլշեւիկեան կարգերին բնորոշ նման միտք եւ յաջորդ օրը չհանդիպել համաժողովրդական ընդվզման, չարժանանալ իրենց ժողովրդավարութեան փարոս յայտարարած աշխարհի մի շարք պետութիւնների կոշտ արձագանքին ու պարզապէս չգրել հրաժարականի դիմում, դժւար է ասել: Մի բան յստակ է՝ Նիկոլի խունտայի կողմից ներմուծւող այս բոլշեւիզմը կարճ ժամանակ անց պայթեցնելու է այս իշխանութեանը, փշրւած իշխանութեան բեկորները կախւելու են արմենգրիգորեանների ականջներին՝ շպրտելով նրանց պատմութեան աղբանոցը:

Հայաստանում Փետրւարեան ապստամբութիւնը եւ ազգային իշխանութեան ձեւաւորումը չի՛ ուշանալու:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։