Հա

Քաղաքական

01/07/2021 - 11:20

«Ստեփանակերտ» համատիրութեան տնօրէնի մանկամիտ հրճւանքը

Քաղաքագէտ Գագիկ Համբարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«alikonline.ir» - Քաղաքագէտ Գագիկ Համբարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

Արայիկ Յարութիւնեանը, ով դաւաճան Նիկոլի յանցակիցն է եւ ում պատճառով Արցախի 75 տոկոսը օկուպացւած է ադրբեջանցիների կողմից, գրառում է կատարել եւ հրճւել, որ ԱՄՆ 10-րդ նահանգը՝ Նիւ Ջերսին, ճանաչել է Արցախի անկախութիւնը...

Սոյն ստախօսը գրառման մէջ ասում է. «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի»... Այս անամօթը խօսում է Արցախի ժողովրդի ինքնորոշման մասին, այն դէպքում, երբ Արցախի 75 տոկոսը, այդ թւում նաեւ Շուշին եւ Հադրութը ադրբեջանցիների վերահսկողութեան տակ են, իսկ իր եւ ապիկար Նիկոլի նմանների պատճառով այդ նոյն միջազգային հանրութիւնը չդատապարտեց Ադրբեջանին, քանի որ պատերազմից առաջ, երբ պետական մտածելակերպից զուրկ Նիկոլը Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում ղժղժում էր՝ «Արցախը Հայաստան է եւ վե՛րջ», այդ նոյն Արայիկ կոչւածը մի կողմում կանգնած հրճւում էր, շատ լաւ հասկանալով, որ դրանով Նիկոլը քանդում է Մինսկի խմբի ֆորմատով բանակցութիւնները եւ Բաքւին տալիս է քարտ-բլանշ՝ Արցախի վրայ անհետեւանք յարձակւելու համար...

Նիկոլի ստեփանակերտեան կլոնը, եթէ շարունակի ղեկավարել Արցախից մնացածը, ապա շատ շուտով մենք ամբողջութեամբ կը կորցնենք Արցախը ու «Ստեփանակերտ» համատիրութեան տնօրէն Արայիկը իր յաջորդ հրճւանքն ԱՄՆ ինչ-որ նահանգի կողմից Արցախի անկախութեան ճանաչման առումով կարտայայտի Բաքւից կամ Անկարայից, որտեղ նրա նման «հայերին» մեծ հաճոյքով կը պատսպարեն...

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։