Հա

Քաղաքական

01/07/2021 - 12:05

Ընդդէմ ինտելեկտուալ խաւարամտութեան

Նիկոլ Փաշինեանին յաջողւեց պահպանել իշխանութիւնն առաւելապէս հասարակութեան ցածր կրթական ցենզի, արժէքային դեգրադացւած համակարգի ու տեղեկատւական մանիպուլիացիաների նկատմամբ դիմադրողականութեան բացակայութեան շնորհիւ։ Դա խոստովանում է անգամ ինքը՝ իշխանութիւնը, որի ներկայացուցիչներն իրենց յաղթանակը ներկայացնում են՝ որպէս «ինտելեկտուալ ապուշների» դէմ յաղթանակ։

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ

 

Նիկոլ Փաշինեանին յաջողւեց պահպանել իշխանութիւնն առաւելապէս հասարակութեան ցածր կրթական ցենզի, արժէքային դեգրադացւած համակարգի ու տեղեկատւական մանիպուլիացիաների նկատմամբ դիմադրողականութեան բացակայութեան շնորհիւ։ Դա խոստովանում է անգամ ինքը՝ իշխանութիւնը, որի ներկայացուցիչներն իրենց յաղթանակը ներկայացնում են՝ որպէս «ինտելեկտուալ ապուշների» դէմ յաղթանակ։

Հասարակութեան նման վիճակը լրջագոյն խնդիր է ցանկացած պետութեան համար։ Իսկ եթէ կայ խնդիր, ապա պէտք է լինի նաեւ դա լուծելու ցանկութիւն, ջանք։ Հասարակութեան ինտելեկտուալ, արժէքային նշաձողի բարձրացման առաքելութիւն ունի առաջին հերթին ու առաւելապէս իշխանութիւնը՝ առնւազն այնքանով, որքանով զբաղեցնում է անւանական վերնախաւի կարգավիճակը։

Բայց իրավիճակի նրբութիւնն ու հակասականութիւնն այն է, որ հանրութեան կրթական մակարդակի բարձրացումն իրականում հակոտնեայ է գործող իշխանութեան՝ Նիկոլ Փաշինեանի շահերին։ Որովհետեւ ակնյայտ է, որ բարձր ինտելեկտուալ մակարդակ ու ոչ միայն նիւթական արժէքներ դաւանող հասարակութիւնը որեւէ պարագայում չի ընտրի Նիկոլ Փաշինեանին։

Իսկ դա նշանակում է, որ վերջինս իր պաշտօնավարման ողջ ընթացքում ոչ միայն որեւէ ջանք չի գործադրելու հանրութեան կրթական, արժէքային մակարդակը բարձրացնելու համար, այլ ճիշտ հակառակը՝ անելու է ամէն ինչ հասարակութեան է՛լ աւելի մեծ շերտերի դէպի ինտելեկտուալ խաւարամտութիւն քաշելու, էժանագին մանիպուլիացիաների ենթարկելու համար։

Նիկոլ Փաշինեանի ամենահզօր գործիքը պոպուլիզմն է, ամբոխահաճութիւնը, որի թիւ մէկ թշնամին ինտելեկտն է ու մտածողութիւնը։ Կրթւած հասարակութիւնում պոպուլիզմը չի կարող որեւէ յաջողութիւն ունենալ, եւ հակառակը՝ որքան ցածր է հանրութեան կրթական մակարդակը, այնքան մեծ են պոպուլիզմի յաղթանակի հնարաւորութիւնները։ Այսպիսով, Հայաստանում գործում է իշխանութիւն, որը հասարակութեան ցածր կրթական մակարդակի թիւ մէկ շահառուն է։

Այդ իմաստով գործող իշխանութիւնը հակապետական իշխանութիւն է, քանի որ անկիրթ հասարակութիւնն ընդհուպ ազգային անվտանգութեան մակարդակի սպառնալիք է ցանկացած պետութեան համար, հետեւաբար՝ նման հասարակութեան շահառու իշխանութիւնն իր բովանդակութեամբ հակապետական է։ Բայց եթէ իշխանութիւնը շահագրգիռ չէ հասարակութեանն ինտելեկտուալ խաւարից դուրս բերելու հարցում, դա չի նշանակում, թէ այն դատապարտւած է վերջնականապէս։

Նման առաքելութիւն պէտք է ստանձնեն ամենատարբեր էլիտաները, քաղաքականից ու քաղաքացիականից՝ մինչեւ մասնագիտական վերնախաւեր, որոնք պէտք է փոքր քայլերով փորձեն բարձրացնել հանրութեան ինտելեկտուալ մակարդակն այնպէս ու այնքան, որ ինչ-որ պահի այն այլեւս մերժի պոպուլիզմը։

Դա ոչ միայն հեշտ աշխատանք չէ, այլ չափազանց դժւար խնդիր է, բայց առանց այդ խնդրի լուծման Հայաստանը չի կարող զարգացման որեւէ հեռանկար ունենալ։ Պոպուլիզմը պետութեան թշնամին է, որին կարելի է յաղթել միայն հակապոպուլիզմով՝ բանական ու խելամիտ քաղաքականութեամբ։

Հակառակ դէպքում պետութիւնն ուղղակի կը քամւի պոպուլիզմի պերմանենտ յաղթանակներից՝ Նիկոլ Փաշինեանի կամ որեւէ այլ մէկի դէմքով։

 

168.am

 

Յարակից լուրեր

  • Նիկոլ Փաշինեանը մոլորութեան մէջ է կամ մոլորեցնում է մարդկանց
    Նիկոլ Փաշինեանը մոլորութեան մէջ է կամ մոլորեցնում է մարդկանց

    2021 թւականի հոկտեմբերի 25-ին Նիկոլ Փաշինեանը ներկայ է գտնւել Ազգային ժողովի մշտական յանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022 թւականի պետական բիւջէի մասին» ՀՀ օրէնքի նախագծի նախնական քննարկումների մեկնարկին, եւ հրապարակել մի շարք թւեր, որոնք իրականութեանը չեն համապատասխանում։

  • Աստւած մեզ օգնական
    Աստւած մեզ օգնական

    Իշխանութեան կողմից հրապարակ նետւած տեղեկութիւնը, որ նոյեմբերի 9-ին կամ 10-ին Նիկոլ Փաշինեանը Վլադիմիր Պուտինի «բարձր հովանու ներքոյ» պատրաստւում է նոր փաստաթղթեր ստորագրել Իլհամ Ալիեւի հետ, խառնել է Հայաստանի քաղաքական դաշտն ու երկրի ճակատագրով դեռեւս մտահոգ մարդկանց անդորրը։

  • Գորիսի մարտահրաւէրն իշխանութեանն ու ընդդիմութեանը
    Գորիսի մարտահրաւէրն իշխանութեանն ու ընդդիմութեանը

    Հոկտեմբերի 17-ին Հայաստանի հանրապետութեան վեց համայնքներում, բայց առաջին հերթին ու յատկապէս՝ Գորիսում կայացած ընտրութիւնների արդիւնքներն ունեն ոչ միայն լուրջ քաղաքական, այլ նոյնքան, իսկ գուցէ աւելի շատ բարոյական նշանակութիւն։

  • ՀՀ վարչապետն ընդունել է ԻԻՀ գլխաւոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիին
    ՀՀ վարչապետն ընդունել է ԻԻՀ գլխաւոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիին

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնւող Իրանի Իսլամական Հանրապետութեան գլխաւոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիին:

  • Մոսկւայում կայացել է Պուտին-Փաշինեան հանդիպումը
    Մոսկւայում կայացել է Պուտին-Փաշինեան հանդիպումը

    Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնութիւն կատարած այցի շրջանակում, երէկ՝ հոկտեմբերի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը Կրեմլում առանձնազրոյց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։