Հա

Քաղաքական

01/07/2021 - 12:10

«Հայաստանը դառնում է տարածաշրջանի ամենայետամնաց երկիրը»․ Արմէն Գէորգեան

Արմէն Գէորգեանը տելեգրամեան իր էջում գրում է․

Հայաստանը դառնում է տարածաշրջանի ամենայետամնաց երկիրը: Ցաւօք, այս միտումը սկսում է ինստիտուցիոնալ բնոյթ ստանալ: Ես բարձրաձայնում եմ այս մասին ոչ թէ քւէարկութեան արդիւնքների, այլ քւէարկութեան նման արդիւնքների հիմնական պատճառից անհագստացած:

«alikonline.ir» - Արմէն Գէորգեանը տելեգրամեան իր էջում գրում է․

Հայաստանը դառնում է տարածաշրջանի ամենայետամնաց երկիրը: Ցաւօք, այս միտումը սկսում է ինստիտուցիոնալ բնոյթ ստանալ: Ես բարձրաձայնում եմ այս մասին ոչ թէ քւէարկութեան արդիւնքների, այլ քւէարկութեան նման արդիւնքների հիմնական պատճառից անհագստացած:

Համաշխարհային բանկի հետազօտութեան համաձայն, Հայաստանում կրթական աղքատութեան մակարդակը 35 տոկոս է: Սա նշանակում է, որ 10 տարին չլրացած իւրաքանչիւր 3-րդ աշակերտը չի կարող սահուն կարդալ եւ հասկանալ տարիքին համապատասխան տեքստը: Վրաստանում այդ ցուցանիշը 13.8% է, իսկ Ադրբեջանում 23.3%:

Բացի այդ, Հայաստանում երեխաների մօտ 7 տոկոսը չի յաճախում դպրոց:

Հէնց սա է մեր խորքային խնդիրներից մէկը: Ներկայիս իշխանութիւնները կրթւած մարդկանց կարիք չունեն, բարձորակ մարդկային ռեսուրսների անհրաժեշտութիւն չկայ: Անկիրթ մարդկանց աւելի հեշտ է մոլորեցնել եւ մանիպուլացնել:

Սա նաեւ երկարատեւ պարտութիւնների հիմքն է դնում։ Միշտ բարձր կրթական ցենզով ու մարդկային ներուժով Հայաստանը այսօր կորցնում է այդ կապիտալը։ Այս ցուցանիշներով կերտւում է վաղւայ Հայաստանի նկարագիրը. եւ այն խորապէս մտահոգիչ է։

Կրթութեան համակարգի վիճակն այսօր դառնում է զանգւածային միգրացիայի հիմնական պատճառներից մէկը: Շատ հայեր դեռ կարեւորում են իրենց երեխաների համար որակեալ կրթութիւնը եւ ուստի այն փնտրում են Հայաստանից դուրս:

Միշտ աւելի հեշտ է ապահովել պոպուլիստական տեսարաններ, քան իրականացնել խորքային բարեփոխումներ եւ ճշգրիտ ամենօրեայ կառավարում: Վերջինիս բացակայութեան պատճառով կարող է ոռոգման ջուր չլինել, եւ բերքը կարող է չորանալ: Եւ կրկին մեղաւորը կը լինեն նախկինները:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։