Հա

Քաղաքական

03/07/2021 - 12:20

«Այս իշխանութիւնը չի կարող երկար մնալ իշխանութեան, որովհետեւ այն նորանոր փլուզումների է բերելու, ինչն իր ծանր հետեւանքներն ունենալու բոլորիս վրայ». Տիգրան Աբրահամնեան

«Յենակէտ» կենտրոնի տնօրէն, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. 

«alikonline.ir» - «Յենակէտ» կենտրոնի տնօրէն, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Ադրբեջանական զօրքերը շարունակում են գտնւել ՀՀ տարածքում՝ Սիւնիքի եւ Գեղարքունիքի մարզերի հատւածում։

Որեւէ մէկը չունի երաշխիք, որ ադրբեջանական զինուժը դուրս կը գայ ՀՀ տարածքից, աւելին՝ կայ մեծ ռիսկ, որ հետագայում կը զարգացնի իր յաջողութիւնը սահմանագծի այդ կամ այլ ուղղութիւններով։

Այս պայմաններում արդեօ՞ք երկրում կարող է ապահովւել երկարաժամկէտ զարգացում, կայունութիւն եւ անվտանգութիւն։ Միանշանակ ոչ։

Արդեօ՞ք կապիտուլիանտները կարող են դուրս բերել երկիրն այս մղձավանջի նմանւող իրադրութիւնից։ Միանշանակ ոչ։

Անկախ քաղաքական դաշտի կոնֆիգուրացիայից, տարբեր ուժերի կամքից կամ ցանկութիւնից, որոշակի պարբերականութեամբ երկիրը ցնցումների փուլ է մտնելու։

Արդեօ՞ք համակարգը պատրաստ է նման իրավիճակային զարգացումների։ Միանշանակ ոչ։

Անկախ հասարակութեան՝ քաղաքական տարբեր ուժերի նկատմամբ հակասական վերաբերմունքից, սիմպատիայից պէտք է գիտակցել, ներկայիս իշխանութիւնը երկիրը տանելու է նոր փորձութիւնների եւ կորուստների ճանապարհով, սրանց հետ երկիրը զիջումներից զերծ պահելու շանս չկայ։

Այս իշխանութիւնը չի կարող երկար մնալ իշխանութեան, որովհետեւ այն նորանոր փլուզումների է բերելու, ինչն իր ծանր հետևանքներն ունենալու բոլորիս վրայ»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։