Հա

Քաղաքական

03/07/2021 - 13:00

«Ինչպէս են վերաբերւում Հայաստանին Թուրքիայում». Վարուժան Գեղամեան

Թուրքագէտ Վարուժան Գեղամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«alikonline.ir» - Թուրքագէտ Վարուժան Գեղամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Թուրքիայի Քադիր Հաս համալսարանը օրերս հրատարակել է Թուրքիայի արտաքին քաղաքականութեան վերաբերեալ իր հերթական տարեկան ուսումնասիրութիւնը, որի հիմքում ընկած են թուրք հասարակութեան շրջանում ապրիլ-մայիս ամիսներին անցկացւած բաւական մանրամասն հարցումները։

Զեկոյցը տարողունակ է եւ ես օրերս աւելի մանրամասն կանդրադառնամ դրան։ Այս պահին կը կիսւեմ միայն մի տւեալով։

«Ո՞ր երկրներն են վտանգ ներկայացնում Թուրքիայի համար» հարցին թուրքերի 39.4%-ը պատասխանել է «Հայաստան»։ Մեզանից «առաջ են» միայն ԱՄՆ-ն եւ Իսրայէլը։
Եթէ համեմատենք նախորդ տարիներն անցկացւած հարցումների հետ, ապա Հայաստանը թուրքերի աչքերում որպէս սպառնալիք մեծացել է։

Ինչի՞ մասին է սա վկայում։

- Հայաստանին թուրք հասարակութեան մեծագոյն մասը համարում է թշնամական պետութիւն։

- Հայաստանի՝ որպէս սպառնալիքի ընկալման աճը յուշում է, որ Թուրքիայում Հայաստանի եւ հայութեան դէմ թուրքական պետութիւնը իրականացնում է համապատասխան քարոզչական աշխատանք։

- Թուրքիայի կողմից Հայաստանին այսօր պարտադրւող նոր նախապայմանները «խաղաղութեան» եւ յարաբերութիւնների կարգաւորման դիմաց հիմնւելու են նաեւ այս հէնց այս հակահայկական տրամադրութիւնների վրայ։

Թուրքիան չի պատրաստւում Հայաստանին ընդառատ զիջումների գնալ։ Ընդհակառակը. տեսնելով, որ Հայաստանի կապիտուլիանտ իշխանութիւնը պատրաստակամ է կատարել ցանկացած պահանջ, առաջադրում է նորերը՝ թուրքական միջանցքից մինչեւ Կարսի պայմանագրի ճանաչում։

Առաջիկայում այդ ճնշումն էլ աւելի է մեծանալու եւ դրան կարող է հակադրւել միայն ազգային դիմադրութիւնը եւ ազգային պետութեան վերականգնումը։ Հակառակ դէպքում Հայաստանի թուրքացումը՝ վիլայեթացումը անխուսափելի է։ Այս հարցումն էլ յիշեցնում է, որ նոյնիսկ Հայաստանը նւաճելու պարագայում Թուրքիան չի պատրաստւում մեզ հետ խօսել հաւասարը հաւասարի պէս»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։