Հա

Քաղաքական

03/07/2021 - 13:05

«Առաջիկայ 3 ամսւայ ընթացքում Հայաստանի քաղաքական օրակարգ կը բերւի Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագիրը, որը կը լինի Հայաստանի կապիտուլեացիան». Արթուր Ղազինեան

Առաջիկայ 3 ամսւայ ընթացքում Հայաստանի քաղաքական օրակարգ կը բերւի Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագիրը, որը կը լինի Հայաստանի կապիտուլեացիան: «Փաստինֆօ»-ի եթերում յայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Ղազինեանը:

«alikonline.ir» - Առաջիկայ 3 ամսւայ ընթացքում Հայաստանի քաղաքական օրակարգ կը բերւի Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագիրը, որը կը լինի Հայաստանի կապիտուլեացիան: «Փաստինֆօ»-ի եթերում յայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Ղազինեանը:

Ըստ նրա՝ այդ պայմանագիրը ամբողջապէս լինելու է Ադրբեջանի շահերի տիրոյթում: Պայմանագրով Ադրբեջանը կը ստիպի ճանաչել իր տարածքային ամբողջականութիւնը, ինչն էլ կը նշանակի հրաժարում Արցախից.

«Մեզ կը ստիպեն յանձնել իրենց անկլաւները, կը ստիպեն իրենց սուվերեն ենթակայութեան տակ գտնւող միջանցք՝ մեր պետութեան տարածքով, իսկ սա կը լինի հայկական պետականութեան վերջնական կապիտուլեացիան»,- ասաց Ղազինեանը:

Նրա համոզմամբ՝ Նիկոլ Փաշինեանը փորձելու է ամէն ինչ անել, որ այդ պայմանագիրը վաւերացւի խորհրդարանի միջոցով, մինչդեռ ՀՀ տարածքային ամբողջականութեանը վերաբերւող ցանկացած փաստաթուղթ ենթակայ է վաւերացման միայն հանրաքւէի միջոցով, այլապէս փաստաթուղթը իրաւական ուժ չի ունենայ.

«Նիկոլ Փաշինեանը խուսափելու է հանրաքւէից, փորձելու է այս հարցը տանել խորհրդարանական վաւերացման, իսկ մեր խնդիրը պէտք է լինի այդ հարցը դնել համաժողովրդական հանրաքւէի»,- ասաց Արթուր Ղազինեանը եւ յաւելեց.

«Պողպատը սրան է վերաբերւում, նա ասելու է, որ ստացել եմ այդ մանդատը եւ իրաւունք ունեմ մաս-մաս յանձնել Հայաստանը»:

 

Յարակից լուրեր

  • «Ոնց, որ սխալ մեսիջներ են հաղորդել նախագահ Ալիեւին». Իսլ. խորհրդարանի ազգային անվտանգութեան խորհրդի խօսնակ
    «Ոնց, որ սխալ մեսիջներ են հաղորդել նախագահ Ալիեւին». Իսլ. խորհրդարանի ազգային անվտանգութեան խորհրդի խօսնակ

    Իսլ. խորհրդարանի ազգային անվտանգութեան խորհրդի խօսնակ Մահմուդ Աբբասզադէ Մեշքինին մեկնաբանել է ԱՊՀ երկրների ղեկավարների հետ առցանց ռեժիմով հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիեւի՝ յայտարարութիւնները, թէ Իրանն ու Հայաստանը ներգրաււած են եղել եւ համագործակցութիւններ են ծաւալել՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան մէջ:

  • «Զգուշացէ՛ք սատանաների վտանգաւոր ծուղակներից». Ալի Շամխանի
    «Զգուշացէ՛ք սատանաների վտանգաւոր ծուղակներից». Ալի Շամխանի

    ԻԻՀ ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիին իր թւիթերեան միկրոբլոգում գրառում է կատարել՝ հակազդելով Իլհամ Ալեւի՝ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ հնչեցրած յայտարարութիւներին:

  • «Արցախի վէրքը բացւած է եւ կարգավիճակի հարցը պէտք է յստակեցւի, որ սադրանքները չշարունակւեն»․ Վահրամ Բալայեան
    «Արցախի վէրքը բացւած է եւ կարգավիճակի հարցը պէտք է յստակեցւի, որ սադրանքները չշարունակւեն»․ Վահրամ Բալայեան

    Արցախում ադրբեջանցիների սադրանքները, ժողովրդին անընդհատ լարւածութեան մէջ պահելը վկայում են, որ Արցախի կարգավիճակի շուրջ բանակցութիւնները պէտք է ակտիւացւեն՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամ Վահրամ Բալայեանը։

  • «Քարտէզին նայէք, գտէք Հայաստանի հնարաւոր աշխարհքաղաքական դերը». Ստեփան Դանիէլեան
    «Քարտէզին նայէք, գտէք Հայաստանի հնարաւոր աշխարհքաղաքական դերը». Ստեփան Դանիէլեան

    Մեր հիմնական խնդիրն այն էր, որ չունէինք (հիմա էլ չունենք) պատկերացում, թէ քաղաքական քարտէզն իրենից ինչ է ներկայացնում: Ճնշող մեծամասնութեանը թւում է, թէ երկրները պատահական կերպով են առաջանում ու վերանում, այնինչ եթէ քարտէզին ուշադիր դիտենք, կը տեսնենք, որ շատ երկրների սահմանների մի մասը քանոնով է գծւած, եւ շատ երկրներ, անգամ խոշոր, ինչ-որ ֆունկցիա են կատարում՝ խօսքը գնում է սահմանների քաղաքական փիլիսոփայութեան մասին:

  • Ալիեւեան փառք… եւ բարք
    Ալիեւեան փառք… եւ բարք

    Սովորութի՞ւն, թէ՞ Ատրպէյճանի ղեկավար ըլլալու պայման:

    Քանի մը տարին անգամ մը կը գաղտնազերծուի, թէ աշխարհի զանազան ղեկավարներ այս կամ այն միջոցներով յաջողած են ապօրինի միջոցներով երազային գումարներ ապահովել եւ իրենց երկրէն դուրս, այլ երկիրներու մէջ ապահով պայմաններու տակ դիզել: Նման կողոպուտի կու տան նաեւ հեռափնեայ կամ «անդրծովեան»՝ օֆշորային անուանումը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։