Հա

Քաղաքական

04/07/2021 - 15:00

«Ականապատ դաշտերի քարտէզների տալը Բաքւին՝ բարի կամքի դրսեւորում, թէ՞ դաւադիր ծրագրի մի մաս»․ քաղաքագէտ

Քաղաքագէտ Գագիկ Համբարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«alikonline.ir» - Քաղաքագէտ Գագիկ Համբարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Ականապատ դաշտերի քարտէզների տալը Բաքւին՝ բարի կամքի դրսեւորում, թէ՞ դաւադիր ծրագրի մի մաս

Մեծ ուրախութեամբ տեղեկացայ, որ երէկ եւս 15 գերեվարւածներ վերադարձան Հայաստան...

Այդ կապակցութեամբ ՀՀ կառավարութիւնը եւ Ադրբեջանի ԱԳՆ-ն իրար հակասող յայտարարութիւններ են արել...

Պաշտօնական Բաքուն բացայայտ նշել է, որ 15 գերիների ազատման համար պայման է եղել Վարանդայի (Ֆիզուլի) եւ Կովսականի (Զանգելան) շրջանների ականապատ դաշտերում տեղադրւած 92 հազար տարբեր տեսակի ականների տեղադրման քարտէզների տրամադրումը, որը Նիկոլը կատարել է... Աւելին, Հայաստանը կապիտուլեացիայի տարած Նիկոլը չէր էլ կարող չկատարել Իլհամ Ալիեւի նախապայմանները...

Մինչ Բաքուն բացայայտում է, որ գերիների վերադարձի դիմաց Երեւանից ստանում է իրեն անհրաժեշտ ականապատ դաշտերի քարտէզները, դաւաճան Նիկոլը կրկին փորձում է կեղծել իրականութիւնը եւ մանիպուլեատիւ յայտարարութիւններ է տարածում...

ՀՀ կառավարութիւնը յայտարարել է, որ 15 գերիների դիմաց «բարի կամք դրսեւորելով Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի եւ Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտէզները»...

Նախ, աչքի է ընկնում ՀՀ կառավարութեան յայտարարութեան մէջ այն, որ Արցախի օկուպացւած տարածքները պաշտօնական Երեւանն անւանում է ադրբեջանական տեղանուններով՝ Վարանդան կոչելով Ֆիզուլի, իսկ Կովսականը՝ Զանգելան...

Երկրորդը, շատ հետաքրքիր է, իսկ եթէ այդ քարտէզները Երեւանը չտրամադրէր Բաքւին, ապա Իլհամ Ալիեւը որեւէ գերու կը տրամադրէր մեզ... Իհարկէ՝ ոչ...

Հայաստանի կառավարութեան այս յայտարարութիւնն ուղաղկի ծիծաղ է առաջացնում գործից տեղեակ մարդկանց մօտ...

Վերջին մէկ ամսում 30 գերիների դիմաց Հայաստանը Ադրբեջանին է տրամադրել Ակնայի, Կովսականի եւ Վարանդայի շրջանների մօտ 200 հազար տարբեր տեսակի ականների տեղադրման քարտէզները... Այս յոյժ գաղտնի տեղեկութիւնների տրամադրումն Իլհամ Ալիեւին կը յանգեցնի նրան, որ պաշտօնական Բաքուն, որին 10-15 տարի էր պէտք այդ տարածքներն ականներից մաքրելու համար այդ ամէնը կիրականացնի շատ արագ, որը աղէտալի հետեւանքներ է ունենալու Հայաստանի եւ Արցախից մնացած մասի համար...

Ինձ մօտ այնպիսի տպաւորութիւն է, որ հարիւրից աւել մեր տղաների գերութեան մէջ յայտնւելը Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ գիւղերի մօտ դիտաւորեալ կազմակերպւած դաւադրութիւն էր...

Զարմանալի է, եթէ այդ գիւղերն, ըստ Նիկոլի եւ Ալիեւի միջեւ ձեռք բերւած բանաւոր համաձայնութեան անցնելու էին ադրբեջանցիներին, ապա ինչո՞ւ էին մեր տղաներին ուղարկում այդտեղ... Ո՞վ է այդ հրամանը տւել, որի պատճառով մեր զինւորները յայտնւեցին ազերիների ձեռքում, իսկ ոմանք՝ գնդակահարւեցին...

Գերիների շուրջ վերջին գործընթացներից գալիս եմ այն եզրակացութեան, որ մեր տղաները յայտնւել են գերութեան մէջ, որպէսզի ոմանք նրանց ազատելու պատրւակի ներքոյ յոյժ գաղտնի եւ շատ կարեւոր տեղեկութիւններն Ադրբեջանին տրամադրելով քողարկեն իրենց դաւաճանութիւնը...

Շատ կասկածելի կը լինէր, եթէ դաւաճան Նիկոլն այդ քարտէզները հէնց այնպէս նւիրէր Իլհամ Ալիեւին, իսկ այսպէս՝ գերիների ազատագրման դիմաց դրանք ադրբեջանցիներին տալը, շատ յարմար եւ նոյնիսկ իշխանութիւններին դիւիդենտներ ապահովող քայլ է...

Չեմ զարմանայ, եթէ հետագայում գերիներին ազատելու պատրւակով Նիկոլն Իլհամ Ալիեւին նւիրի նաեւ Բերձորի, Որոտանի, Քարվաճառի, Հադրութի եւ այլ տարածքների ականապատ քարտէզները եւս...»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։