Հա

Քաղաքական

04/07/2021 - 15:30

«Ապագայ Կա՛յ... վայելէ՛ք, քանի ձեզ էլ չեն գերեվարել». Արման Աբովեան

Հաստատ համոզւած եմ, որ ադրբեջանցիները իրենց համար յարմար պահին կրկին կը փորձեն գերեվարել ՀՀ քաղաքացիներին, քանզի անողնաշար հայաստանեան իշխանութիւնները արդէն համաձայն են խաղալ ադրբեջանցիների անմարդկային կանոններով։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամաւոր Արման Աբովեանը:

«alikonline.ir» - Հաստատ համոզւած եմ, որ ադրբեջանցիները իրենց համար յարմար պահին կրկին կը փորձեն գերեվարել ՀՀ քաղաքացիներին, քանզի անողնաշար հայաստանեան իշխանութիւնները արդէն համաձայն են խաղալ ադրբեջանցիների անմարդկային կանոններով։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամաւոր Արման Աբովեանը:

«Մեր գերեվարւած եղբայրների վերադարձի մասով կարող եմ ասել միայն երկու բան։

Փառք Աստծոյ, որ մեր տղերքը վերադառնում են եւ դա, իհարկէ, կարեւորագոյն իրադարձութիւն է։

Ահաւոր խայտառակութիւն է եւ լկտի անբարտաւանութիւն, որ մեր գերի տղերքը դարձել են առեւտրի առարկայ, երբ մեր տղերքին փրկելու համար էս իշխանութիւնները յանձնում են թուրք վիժւածքներին մեր պետական շահերը՝ որպէս վարձավճար։

Կրկնեմ, Աստւած տայ ադրբեջանական դժոխքում մնացած մեր տղերքը որքան հնարաւոր է շուտ վերադառնան։

Բայց ես ունեմ մի հարց իշխանաւորներին.

Յուսամ՝ դուք հասկանո՞ւմ էք, որ ենթարկւել էք շանտաժի եւ համաձայնւել էք գերիների կեանքի առ ու վաճառքի ադրբեջանական սխեմային, փոխարէնը, որ մենք նոյն կերպ գերի վերցնէինք մի քանի տասնեակ ադրբեջանցի եւ պարզապէս փոխանակէինք՝ դրանով, իմիջայլոց, իմաստազրկելով ադրբեջանցիների համար նոր գերիներ առեւանգելու փորձերը։

Հիմա հարց. իսկ ի՞նչը կը խանգարի հետագայում ադրբեջանցիներին կրկին գերեվարել հայերին՝ փոխարէնը պահանջելով նորանոր զիջումներ։

Թէ՞ ձեր մուրճից ու պողպատէ մանդատից պէտք է վախենան։

Հաստատ համոզւած եմ, որ ադրբեջանցիները իրենց համար յարմար պահին կրկին կը փորձեն գերեվարել ՀՀ քաղաքացիներին, քանզի անողնաշար հայաստանեան իշխանութիւնները արդէն համաձայն են խաղալ ադրբեջանցիների անմարդկային կանոններով։

Ապագայ Կա՛յ... վայելէ՛ք, քանի ձեզ էլ չեն գերեվարել»,- գրել է նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։