Հա

Քաղաքական

05/07/2021 - 13:30

«Ո՞վ է այս մորուքաւոր կապիկը, որ մեզ ստիպի հրաժարւել մեր հայրենիքից, Աստծուց». Գաբրիէլեանովը Փաշինեանի «յաղթանակի» մասին

Զգացմունքներն անցան: Եկել է ժամանակը Հայաստանում վերլուծելու իրավիճակը. այս մասին իր թելեգրամեան ալիքում գրել է ռուսաստանահայ մեդիամագնատ, հրատարակիչ Արամ Գաբրիէլեանովը՝ անդրադառնալով ՀՀ-ում յետընտրական իրավիճակին։

«alikonline.ir» - Զգացմունքներն անցան: Եկել է ժամանակը Հայաստանում վերլուծելու իրավիճակը. այս մասին իր թելեգրամեան ալիքում գրել է ռուսաստանահայ մեդիամագնատ, հրատարակիչ Արամ Գաբրիէլեանովը՝ անդրադառնալով ՀՀ-ում յետընտրական իրավիճակին։

«Առաջին տպաւորութիւնը. յաղթել է կապիկների մորուքաւոր արքան: Աւելի ճիշտ ոչ թէ այդպէս, այլ հայրենասէրներն են պարտւել: Ոչ մէկ չկայ՝ մեղադրելու: Միայն ինքներս մեզ:

Քոչարեանի դաշինքը հիանալի PR արշաւ է իրականացրել: Ամէն ինչ իր տեղում է, կարգախօսներ, հանրահաւաքներ, տեսանիւթեր: Զրօ բողոք. բայց «դաշտային» աշխատանքը լիովին ձախողւել է: Նրանք, ովքեր աշխատում էին «դաշտում», ես նրանց չեմ ճանաչում, լիովին պատրաստ չէին նման ընտրարշաւի, երբ «կապիկներն» օգտագործում էին իշխանութեան մէջ գտնւող բոլոր անձանց շահարկելու եւ ճնշելու համար: Մի խօսքով, զրօ մենեջմենթ:

Ի՞սկ յետոյ ինչ է լինելու։ Յետոյ արդէն` պայքար իրենց էթնիկ պատկանելութեան համար: Աւանդոյթների պահպանման համար: Իրենց կրօնի պահպանման համար:

Մի անգամ մանուկ ժամանակ, երբ հայրս խստօրէն պատժեց ինձ, ես հարցրեցի տատիկիս՝ ե՞րբ կարելի է չհնազանդւել հայրիկին:

Նա պատասխանեց. եթէ հայրդ ասում է, որ պէտք է հրաժարւես քո Աստծուց, քո դաւանանքից, ընտանիքից, միայն այդ դէպքում կարող ես հայրիկին ասել` ոչ:

Ո՞վ է այս մորուքաւոր «կապիկը», որ ստիպի մեզ հրաժարւել մեր Աստծուց՝ մեր նախնիների հայրենիքից: Դեռ ամէն ինչ առջեւում է»,- գրել է Գաբրիէլեանովը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։