Սահմանադրութեան ընդունման 26-րդ տարեդարձի առթիւ՝ Հայաստանի Ազգային գրադարանը ներկայացնում է Սահմանադրութեան առաջին տպագիր նախագիծը՝ «Որոգայթ Փառաց»-ը: Շուրջ 250 տարւայ պատմութիւն ունեցող գիրքը պահւում է Հայաստանի ազգային գրադարանում եւ ցուցադրւած է The Museum of Printing / Գրատպութեան թանգարանում:
«alikonline.ir» - Սահմանադրութեան ընդունման 26-րդ տարեդարձի առթիւ՝ Հայաստանի Ազգային գրադարանը ներկայացնում է Սահմանադրութեան առաջին տպագիր նախագիծը՝ «Որոգայթ Փառաց»-ը: Շուրջ 250 տարւայ պատմութիւն ունեցող գիրքը պահւում է Հայաստանի ազգային գրադարանում եւ ցուցադրւած է The Museum of Printing / Գրատպութեան թանգարանում:
Մասնագիտական գրականութեան մէջ եւ առհասարակ աշխարհում առաջիններից մէկը համարւող սահմանադրութեան նախագիծը տպագրւել է Հնդկաստանի Մադրաս քաղաքում՝ Յակոբ Շահամիրեանի անւան տպարանում՝ ինչպէս տիտղոսաթերթին է նշւած 1773 թւականին: Գիրքը բաղկացած է 339 գծափակ էջից, տիտղոսաթերթը եւս գծափակ է, առկայ են գլխազարդեր, զարդագրեր, վերջազարդեր, խաչ պատկերող զարդանկար եւ այլն:
Այն բաղկացած է պատմական-տեսական մասից եւ 521 յօդած ներառող սահմանադրութեան նախագծից, որը մշակւելուց եւ հաստատւելուց յետոյ ստանալու էր օրէնքի ուժ եւ գործադրւելու էր Հայկական նորաստեղծ Հանրապետութեան շրջանակներում։ Աւելին՝ այստեղ: