Հա

Քաղաքական

05/07/2021 - 19:00

ՀՀ-ում Սահմադրական կարգի խախտման փաստերը բազմաթիւ են եւ համակարգային. «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը՝ Սահմանադրութեան օրւայ առիթով

«Հայաստան» դաշինքը Սահմանադրութեան օրւայ առիթով հանդէս է եկել յայտարարութեամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.

«alikonline.ir» - «Հայաստան» դաշինքը Սահմանադրութեան օրւայ առիթով հանդէս է եկել յայտարարութեամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մեր երկրի կարեւորագոյն խորդանիշերից մէկի՝ ՀՀ Սահմանադրութեան օրն է։ 1995 թ. յուլիսի 5-ին համապետական հանրաքւվով ընդունւած ՀՀ Սահմանադրութիւնն, ըստ էութեան, վերահաստատեց Հայաստանի Անկախութեան հռչակագրում արտացոլւած՝ անկախ եւ ինքնիշխան պետութիւն, զարգացող եւ բարգաւաճող հայրենիք, բարեկեցիկ եւ համերաշխ հասարակութիւն, ազատ եւ արժանապատիւ քաղաքացի ունենալու մեր հաւաքական իղձերն ու արժէքները։ ՀՀ Սահմանդրութեամբ ամրագրւեցին մեր պետութեան կառավարման եւ պետութեան կառուցման ամենաէական սկզբունքները՝ իրաւական, սոցիալական եւ ժողովրդավարական պետութիւն կառուցելու մեր յանձնառութիւնը:

Հետագայում, հաշւի առնելով երկրի զարգացման եւ կառավարման համակարգի միտումները, 2005 եւ 2015 թթ. հանրաքւէներով Սահմանադրական փոփոխութիւններ կատարւեցին, սակայն ազգային կայուն, ժողովրդավարական պետականութիւն եւ իրաւական երկիր ունենալու մեր հաւաքական ձգտումները մնացին անառարկելի։

Նախընթաց տարիներին, որոշ բացթողումների կողքին, պէտք է նշենք, որ մեր Մայր օրվնքը կեանքի կոչելու ուղղութեանբ քիչ գործ չի կատարւել. Սահմանդրութեանբ ամրագրւած նորմերն ու սկզբունքները նպաստել են պետական ինստիտուտների կայացմանը, խթանել են իրաւական դաշտի բարեփոխումներին։

Սահմանադրութեան օրը նաեւ բացարձակ արժէք հանդիսացող այս փաստաթղթի գնահատման եւ մեր պետական ու քաղաքացիական գիտակցութեան մէջ վերջինիս արժեւորման օրն է։

Աւաղ, վերջին երկու-երեք տարիներին երկրի քաղաքական ղեկավարութեան եւ քաղաքական մեծամասնութեան կողմից որդեգրւած քայլերն ու արձանագրւող արդիւնքները վկայում են, որ երկրում Սահմադրական կարգի եւ նորմերի խախտման փաստերը բազմաթիւ են եւ համակարգային։ Խաթարւել է իրաւական երկրի հիմքերն ու ժողովրդի իշխանութեան վրայ հիմնւած Հայաստանի Հանրապետութեան պետականութեան արժեհամակարգը, կասկածի տակ է երկրի ինքնիշխանութիւնն ու նրա հետագայ զարգազման ընթացքը։ Այս ամենի բացասական հետեւանքներն ազդում են նաեւ երկրի միջազգային վարկանիշի վրայ։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սահմանադրութեան օրը մէկ անգամ եւս պարտաւորեցնում է «Հայաստան» դաշինքին էլ աւելի ուժգնացնել մեր պետականութեան հետագայ կազմաքանդումը կասեցնելու մեր պայքարը, ջանքեր չխնայելու, որ ՀՀ Սահմանադրութեամբ ամրագրւած նորմերն ու իրաւունքները իրական եւ շօշափելի դառնան Հայոց պետականութեան եւ ՀՀ իւրաքանչիւր քաղաքացու համար։

Մենք միասին կառուցելու ենք ուժեղ, սոցիալական եւ իրաւական երկիր, որի քաղաքացին լինելու հպարտութիւնը մեզանից անբաժան կը լինի։

 

5 յուլիսի, 2021 թ.

 

Յարակից լուրեր

  • «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը
    «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

    Գորիս համայնքում ընդդիմադիր դիրքերից հանդէս եկող «Առուշ Առուշանեան» դաշինքինկատմամբ իրականացւող բռնաճնշումների, ոստիկանական ուժերի մասշտաբայիններգրաւման, վարչական ռեսուրսների համատարած չարաշահման անթաքոյց վարքագիծըմէկ անգամ եւս բացայայտում են իշխանութեան ոչ ժողովրդավարական եւ ապազգային դէմքը։

  • «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը
    «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

    Յատուկ քննչական ծառայութիւնը թոյլ չի տւել «Հայաստան» խմբակցութեան ղեկավար, Պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեանին մեկնել Ռուսաստանի Դաշնութեան Սանկտ Պետերբուրգ քաղաք՝ մասնակցելու ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանութեան հարցերով նիստին:

  • «Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Աբովեան քաղաք, հանդիպել քաղաքացիների հետ եւ ներկայացրել անցած ամիսների իրենց գործունէութիւնը
    «Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Աբովեան քաղաք, հանդիպել քաղաքացիների հետ եւ ներկայացրել անցած ամիսների իրենց գործունէութիւնը

    «Հայաստան» դաշինքը շարունակում է իր մարզային այցելութիւնները։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը:

  • «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը
    «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

    2020 թւականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ հաստատւած հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումներն ադրբեջանական զինւած ուժերի կողմից շարունակական բնոյթ են կրում, նոյնիսկ վիրաւորում են ստացել մեր մի շարք զինծառայողներ։

  • «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը
    «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

    Ի պատասխան մամուլի մի շարք միջոցների կողմից ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեանն ու պատգամաւորներին ուղղւած հարցման` յայտնում ենք, որ «Հայաստան» խմբակցութեան անդամները 2021թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին այցելել են ՀՀ բոլոր մարզեր եւ Երեւանի վարչական շրջաններ, կազմակերպւել են հանդիպումներ տարբեր համայնքներում հարիւրաւոր ՀՀ քաղաքացիների հետ (այցերը շարունակւում են), ծանօթացել նրանց խնդիրներին եւ առաջարկներին, ինչով պայմանաւորւած ընթանում են օրէնսդրական նախաձեռնութիւնների ստեղծման եւ պատգամաւորական գործունէութեան աշխատանքների կազմակերպման այլ լայնածաւալ աշխատանքներ: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։