Հա

Քաղաքական

06/07/2021 - 13:30

«Կասեցնել եռակողմ՝ Պուտին-Ալիեւ-Փաշինեան յայտարարութիւնների իրականացումը». «Ազգային օրակարգ»-ը խորհրդակցութիւնն է սկսել

«Ազգային օրակարգ» կուսակցութիւնը յայտնում է, որ, համաձայն ազգային-ազատագրական պայքարի համատեքստում նախաձեռնած համախմբման գործընթացի (տես՝ կուսակցութեան խորհրդի յունիսի 23-ի յայտարարութիւնը), խորհրդակցութիւններ է սկսել ազգայնական ուժերի եւ առանձին անհատների հետ։

«alikonline.ir» - «Ազգային օրակարգ» կուսակցութիւնը յայտնում է, որ, համաձայն ազգային-ազատագրական պայքարի համատեքստում նախաձեռնած համախմբման գործընթացի (տես՝ կուսակցութեան խորհրդի յունիսի 23-ի յայտարարութիւնը), խորհրդակցութիւններ է սկսել ազգայնական ուժերի եւ առանձին անհատների հետ։ Գրում է Yerkir.am-ը:

Կուսակցութեան յայտարարութիւնում նաեւ ասւում է.

«Հանդիպումների ընթացքում յստակեցւում են պայքարի ծրագրային նպատակներն ու փուլային առաջնահերթութիւնները, համաձայնեցւում են գործակցային հնարաւոր ձեւաչափերն եւ համատեղ անհրաժեշտ գործողութիւնները։

Ներկայ փուլում ազգային-ազատագրական պայքարի հիմնական առաջնահերթութիւնների մասին մեր ծրագրային դիրքորոշումը հետեւեալն է՝

1. Կասեցնել եռակողմ՝ Պուտին-Ալիեւ-Փաշինեան յայտարարութիւնների իրականացումը, ինչը ենթադրում է՝

ա) թոյլ չտալ սահմանագծում եւ սահմանազատում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ,

բ) թոյլ չտալ սահմանների ճանաչում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ինչով փաստացիօրէն միջազգային իրաւունքի ուժ է տրւելու Լենին-Աթաթուրք համաձայնութեամբ կնքւած Մոսկւայի եւ Կարսի ապօրինի պայմանագրերին,

գ) թոյլ չտալ հաղորդակցման ուղիների եւ/կամ «միջանցքի» հնարաւոր բացում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ/միջեւ։

2. Չճանաչել Արցախեան երկրորդ պատերազմի արդիւնքները որպէս վերջնական, հետեւողականօրէն նախապատրաստել եւ անհրաժեշտը ձեռնարկել մինչ սեպտեմբերի 27-ի իրավիճակը վերականգնելու ուղղութեամբ։

3. Քայլեր ձեռնարկել տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական շահագրգիռ կենտրոնների հետ անմիջական ու արդիւնաւէտ յարաբերութիւններ ձեւաւորելու ուղղութեամբ։

Միաժամանակ կուսակցութիւնը վերահաստատում է իր յանձնառութիւնը ընկերակից կազմակերպութիւնների հետ միասին Հայաստանը ազատագրել տիրող ապազգային եւ հակապետական իշխանական համակարգից, ու այդ շրջանակում պատրաստակամ է արձագանգել համագործակցութեան վերաբերեալ բոլոր համարժէք առաջարկներին»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։