Հա

Քաղաքական

07/07/2021 - 09:40

«Վերին Շորժայի ուղղութեամբ ադրբեջանական զինուժի երէկւայ կրակոցներն ապացուցում են, որ նրանց ներկայութիւնը ՀՀ սահմանային գիւղերի հարեւանութեամբ մեր բնակիչների կեանքի իրաւունքի խախտում է». ՄԻՊ

Վերին Շորժա գիւղի մօտ ադրբեջանական զինւած ուժերի երէկւայ կրակոցներն ապացուցում են, որ ինքնին նրանց ներկայութիւնը ՀՀ սահմանային գիւղերի հարեւանութեամբ եւ ճանապարհներին ՀՀ բնակիչների կեանքի իրաւունքի խախտում է, ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանը:

«alikonline.ir» - Վերին Շորժա գիւղի մօտ ադրբեջանական զինւած ուժերի երէկւայ կրակոցներն ապացուցում են, որ ինքնին նրանց ներկայութիւնը ՀՀ սահմանային գիւղերի հարեւանութեամբ եւ ճանապարհներին ՀՀ բնակիչների կեանքի իրաւունքի խախտում է, ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանը:

«Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գիւղի հարեւանութեամբ ադրբեջանական 2021թ. յուլիսի 5-ի կրակոցների հետ կապւած՝ ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է, որ խօսքը նրանց տեղակայման այն դիրքերից կրակոցների մասին է, որոնք գտնւում են ՀՀ ինքնիշխան տարածքում:

Մարդու իրաւունքների պաշտպանը յատուկ է նշում, որ այդ տարածքները Վարդենիս համայնքի արօտավայրերն են, որտեղ նաեւ գտնւում են մարդկանց բնակութեան վայրերը՝ սարատեղիները:

Գարնան, ամառւայ եւ աշնան ամիսներին այդ սարատեղիներում մարդիկ բնակւում են ընտանիքներով, այդ թւում՝ երեխաների հետ, եւ զբաղւում են անասնապահութեամբ: Այդ վայրերում են համայնքների բնակիչները զբաղւում նաեւ հողագործութեամբ:

Ադրբեջանական կրակոցների պատճառով քաղաքացիական բնակիչներն նշւած տարածքները կա՛մ ընդհանրապէս չեն կարողանում օգտագործել, կա՛մ օգտագործումը խիստ սահմանափակւած է: Ընդ որում, այդ տարածքների նկատմամբ համայնքների բնակիչներն ունեն ՀՀ իրաւասու մարմինների օրինական փաստաթղթերով հաստատւած իրաւունքներ:

Ըստ պարզւած տւեալների՝ ադրբեջանական կրակոցները տեղի են ունեցել յուլիսի 5-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ուղղւած են եղել ՀՀ Զինւած ուժերի դէմ, եղել են տարբեր տրամաչափի զինատեսակներից, ինտենսիւ եւ տեւել են շուրջ 30 րոպէ:

ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է նաեւ, որ կրակոցները պարզ լսւել են սարատեղիներում եւ Վերին Շորժա գիւղում:

Գեղարքունիքի մարզի գիւղերի հարեւանութեամբ ադրբեջանական զինծառայողների այս պարբերական դարձած կրակոցներն իրական վտանգ են ՀՀ քաղաքացիական բնակչութեան կեանքի ու առողջութեամբ համար:

Ադրբեջանական զինծառայողները նոյնատիպ արարքներ (կրակոցներ, կենդանիների գողութիւններ, խոտքաղ իրականացնելու խոչընդոտներ եւ այլն) պարբերաբար կատարում են թէ՛ Գեղարքունիքի, թէ՛ Սիւնիքի համայնքների հարեւանութեամբ կամ բնակիչների նկատմամբ:

2021թ. յուլիսի 5-ի կրակոցները եւս մէկ անգամ ապացուցում են, որ ադրբեջանական զինւած ուժերի ներկայութիւնը ՀՀ Գեղարքունիքի եւ Սիւնիքի մարզերի գիւղերի հարեւանութեամբ, Սիւնիքի մարզի համայնքների միջեւ ճանապարհներին առաջնահերթ ՀՀ բնակիչների կեանքի իրաւունքի խախտում է:

Այդ արարքներն ուղղւած են նաեւ ՀՀ բնակիչներին սեփականութեան եւ այլ կենսական իրաւունքներից, անասնապահութեամբ զբաղւելու եւ ընտանիքի եկամուտը վաստակելու հնարաւորութիւնից զրկելուն:

Խօսքը միջազգայնօրէն ճանաչւած եւ ՀՀ Սահմանադրութեամբ երաշխաւորւած իրաւունքների մասին է:

ՀՀ սահմանային գիւղերի բնակիչների համար անվտանգութեան ակնյայտ խնդիր լինելուց բացի, այս արարքները նպաստում են բնակիչների սոցիալական խնդիրների խորացմանը:

Ադրբեջանական կրակոցների փաստը այսօր նաեւ պաշտօնական յայտարարութեամբ հաստատել է ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը՝ նշելով, որ ադրբեջանական կողմի հրահրած հրաձգութեան արդիւնքում թեթեւ վնասւածք է ստացել ՀՀ զինծառայող: Հրապարակումներ են եղել նաեւ լրատւամիջոցներում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։