Հա

Քաղաքական

07/07/2021 - 13:05

«Մեր հասարակութիւնը ծանր թմբիրի մէջ է»․ Սոֆիա Յովսէփեան

Երբեւէ մտածե՞լ էք 1999-2002թ. ծնւած սերունդի մասին: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ԱԺ պատգամաւոր Սոֆիա Յովսէփեանը:

«alikonline.ir» - Երբեւէ մտածե՞լ էք 1999-2002թ. ծնւած սերունդի մասին: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ԱԺ պատգամաւոր Սոֆիա Յովսէփեանը:

Նա, մասնաւորապէս, նշել է.

«Յաճախ եմ մտածում ու հասկանում, որ մեր հասարակութիւնը ծանր թմբիրի մէջ է։

Տղաների մի մասը զոհւեցին, իսկ միւս մասը կամ բանակում են կամ կամաց-կամաց զօրացրւում են։ Մենք որպէս հասարակութիւն պատրա՞ստ ենք պատշաճ դիմաւորելու 44 օր ամէն ինչ տեսած, ակամայից միանգամից հասունացած էս երիտասարդներին։

Այն, որ պետութիւնը պատրաստ չէ եւ պատրաստակամութիւն չի էլ յայտնում, սա տեսանելի է։ Պատճառները որքան օբիեկտիւ են, նոյնքան սուբիեկտիւ։

Իսկ հասարակութի՞ւնը...

Զօրացրւածները այլ աշխարահայեացքով ու կեանքի հանդէպ այլ պատկերացումներով են վերադառնում հասարակութիւն, իսկ հասարակութիւնը իր հունով ընկած, քաղաքականացւած, չի էլ նկատում, որ երկու տարի առաջ բանակ ուղարկւած ժպտերես պատանին վերադարձել է հասուն, շատ լուրջ, բայց միեւնոյն ժամանակ կորստի ու ցաւի մեծ զգացումով, վերադարձել է իր հետ հաց կիսած, սահման պահած ընկերոջ կարօտով, անզօրութեան զգացումով, որ ոչինչ չի կարողացել անել ընկերոջը փրկելու համար կամ ինչպէս յաճախ է լինում «ինչո՞ւ հէնց ինքը եւ ոչ ես» արտայայտութիւնը յաճախ մտքում պտտելով։

Չզօրացրւածն էլ իր խնդիրն ունի, նոր կազմ, նոր անբարենպաստ պայմաններ, ամէն օր լարւածութեան ու անորոշութեան մէջ, օր շուտ տան տաքուկ անկիւնում՝ ապահով մի տեղ հասնելու սպասումով, նոր նպատակների սահմանման կարեւորութեան փնտռտուկով եւ այլն, եւ այլն...

Շատ երկար կարելի է նկարագրել հոգեվիճակը, բայց դրանից իրենց կեանքում բան չի փոխւի, քանի դեռ մենք որպէս պետութիւն եւ հասարակութիւն չենք մտորել ստեղծելու պայմաններ, որտեղ վերադարձից յետոյ կը լինեն ապահով, հոգատար միջավայրում, պաշտպանւած ու կարեւորւած։

Չեմ բացառում նաեւ, որ շատերը վերադառնան երկիրը լքելու անյագ ցանկութեամբ, որպէսզի չառնչւեն անառողջ հասարակութեան, դառը իրականութեան, իրականութիւնից կտրւած հարեւանի, ընկերոջ շիրիմի եւ իր անսպասելի «անկարողութեան» հետ։

Իսկ աղջիկների վիճակն էլ իր հերթին է ծանր. մէկը կորցրեց իր սիրելիին, միւսը կորցրեց թաքուն երազելու յոյսը, որ դասընկերը կամ հարեւանը կամ էլ թաղեցին մի օր կը գայ բանակից ու իրեն ուշադրութիւն կը դարձնի կամ կը գնահատի երկու տարում իր փոփոխւած տեսքն ու գեղեցկացած ու նրբացած դիմագծերը։

Սրան էլ հասարակութիւնը պատրաստ չէ ու չի էլ մտածել պատրաստւելու մասին եւ չի էլ կարեւորել, որ իր դերը շատ մեծ է այս երիտասարդների հոգեւոր առողջացման, ֆիզիկական գոյութեան եւ ապագայի նկատմամբ հաւատի, յոյսի ստեղծման գործում...

Գրեցի սա յուսալով, որ շատերդ կը կարդաք ու կը մտածէք թէ ի՞նչ անել, ինչպէ՞ս անել...

Թերեւս այս հարցերի շուրջ մտածելն էլ արդէն գործի կէսն է եւ հոգատար հանրութեան ստեղծման ճանապարհ:

Բարի լոյս, մարդի՛կ»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։