Հա

Քաղաքական

08/07/2021 - 09:40

«Կապիտուլեանտը իր արիւնոտ ձեռքերը Արցախից իրօք փորձում է լւալ»․ Արմէն Աշոտեան

ՀՀԿ փոխնախագահ Արմէն Աշոտեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է․

«alikonline.ir» - ՀՀԿ փոխնախագահ Արմէն Աշոտեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է․

«Արցախի հարցով Կազանի յայտնի գագաթաժողովի 10-ամեակի կապակցութեամբ հրապարակւած Սերժ Սարգսեանի ծրագրային յօդւածը, ինչպէս եւ սպասւում էր, լուրջ քաղաքական եւ քաղաքագիտական քննարկումների նիւթ է դարձել:

Տւեալ յօդւածով նախագահ Սարգսեանը ոչ միայն բիւրեցաղրեց բուն Կազանեան գործընթացի էութիւնը, ոչ միայն մի շարք կաեւոր նրբութիւններ բացայայտեց, այլեւ յստակ բանաձեւեց 2008-2018 թւականների բանակցային տրամաբանութիւնն ու մեր թողած ժառանգութիւնը.

1. Արցախի հարցը նախեւառաջ կարգավիճակի հարց է:

2. Մենք պատրաստ էինք փոխզիջումներով լուծել այն:

3. Միջազգային հանրութիւնն, ի դէմս ԵԱՀԿ Մինսկի խմբի, սատարաում էր Հայաստանին:

4. Ադրբեջանի ռազմական ագրեսիաները ոչ միայն չէին փոխում ստատուս քւոն, այլեւ շնորհիւ մեր բանակի պատասխան հարւածների արդիւնքում ուժեղացնում էին Հայաստանի դիրքերը բանակցային սեղանի շուրջ:

Ինչպէս եւ կանխատեսում էի, յօդւածը յատկապէս ծանր են տարել իշխանական կապիտուլեանտի քարոզիչները, որոնց ուշքն ու միտքը բովանդակային ու փաստարկւած քննարկումներից խուսափելն է:
Սա է պատճառը, որ իրենց կողմից շրջանառւող թեզերի որակը պլինտուսի մակարդակի է:

Նախ, կրկին ապարդիւն փորձում են կռւացնել երկրորդ եւ երրորդ նախագահներին, ինչը հերթական զաւեշտն է, յատկապէս Արցախեան հարցով, քանզի նորմալ քաղաքական առաջնորդութեան դէպքում բանակցային գործընթացի էւոլիւցիան անխուսափելի է:

Պատկերաւոր ասած, բանակցային ժառանգութեան երրորդ յարկը կարելի էր կառուցել միայն մինչ այդ կառուցած յարկերի վրայ:

Միւս ուղղութեամբ փորձում են շահարկել նախագահ Սարգսեանի այն թեզը, որ Արցախի հարցը լուծւած չէ եւ չի կարելի համակեպրւել ներկայիս աշխարհաքաղաքական իրողութիւնների հետ: Սա նոյնքան զաւեշատալի ու աւելի անբարոյական քննադատութիւն է, քանզի իր վերջնարդիւնքում ենթադրում է, որ Հայաստանը պիտի ձեռքերը վերջնականապէս լւայ Արցախից:

Ականջներիդ օղ արէք:

Կապիտուլեանտը, ով քարուքանդ արեց մինչ այդ եղած ողջ բանակցային ժառանգութիւնը եւ մեր երկրի գլխին ողբերգական պատերազմ բերեց, իր արիւնոտ ձեռքերը Արցախից իրոք փորձում է լւալ:

Սակայն իսկական հայն ու հայկական իրական քաղաքական էլիտան՝ երբեք»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։