Հա

Քաղաքական

08/07/2021 - 12:10

Մեծ առեւտրի մանր խաղացողները

Հայաստանի ու Արցախի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումներն առաջիկայում ակտիւանալու են։ Դրանք լինելու են սահմանազատման ու սահմանագծման գործընթացների, Հայաստանի տարածքում ռուսական նոր խաղաղապահների տեղակայման, կոմունիկացիաների բացման, Մեղրիի միջանցքի կառուցման եւ, ի վերջոյ, Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագրի կնքման տեսքով։

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ

 

Հայաստանի ու Արցախի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումներն առաջիկայում ակտիւանալու են։ Դրանք լինելու են սահմանազատման ու սահմանագծման գործընթացների, Հայաստանի տարածքում ռուսական նոր խաղաղապահների տեղակայման, կոմունիկացիաների բացման, Մեղրիի միջանցքի կառուցման եւ, ի վերջոյ, Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագրի կնքման տեսքով։

Այսինքն՝ առաջիկայում Հայաստանի օրակարգն առաւելապէս յագեցած է լինելու արտաքին քաղաքական գործընթացներով, որոնք պարունակելու են որոշակի հնարաւորութիւններ, բայց աւելի մեծ չափով՝ ռիսկեր։ Այդ գործընթացներում աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային բոլոր խաղացողներն առաւելագոյն չափով փորձելու են բաւարարել իրենց շահերը։

Չափազանց մեծ է վտանգը, որ այդ բոլոր շահերն իրացւելու ու բաւարարւելու են առաջին հերթին ու առաւելապէս հայկական շահի հաշւին։ Խնդիրը միայն այն չէ, որ Հայաստանը պատերազմում պարտւած կողմ է՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Դրանից բացի, կայ մէկ այլ խորքային խնդիր՝ որքանո՞վ է Հայաստանի գործող իշխանութիւնն ունակ պաշտպանելու հայկական շահը։

Այս հարցադրումն իր հերթին ունի երկու մեծ ենթաշերտ։ Առաջինը պայմանականօրէն կարելի է անւանել կոմպետենտութեան ու պրոֆեսիոնալութեան դեֆիցիտ. անցած երեք տարիներին Նիկոլ Փաշինեանը ցոյց տւեց, որ արտաքին քաղաքականութիւն վարելու իր կարողութիւնը չի գերազանցում մանր խորամանկութեանը, ինչն արդիւնքում յանգեցնում է այն իրավիճակին, որում այսօր յայտնւել է Հայաստանը։

Դրան պէտք է գումարել նաեւ զուտ կադրային խնդիրը. շուրջ երկու ամիս է՝ Հայաստանը փաստացի արտգործնախարարութիւն չունի, գրեթէ բոլոր քիչ թէ շատ կարողունակ դիւանագէտները հեռացել են համակարգից, իսկ արտգործնախարարութեան բարձրաստիճան պաշտօնների յաւակնորդների շրջանառւող անունները վկայում են, որ հայկական դիւանագիտութեանն է՛լ աւելի մռայլ օրեր են սպասւում։

Այս բոլոր խնդիրներին զուգահեռ, իսկ գուցէ դրանից առաջ, կայ աւելի խորքային մի պրոբլեմ՝ առաջնահերթութիւնների խնդիր։ Անցած երեք տարիներին ու յատկապէս պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ Նիկոլ Փաշինեանն ապացուցել է, որ իր համար առաջնայինը ոչ թէ պետական, այլ սեփական իշխանութեան պահպանման շահն է։ Իսկ դա նշանակում է, որ սպասւող բոլոր խոշոր գործընթացներում Նիկոլ Փաշինեանն առաջնորդւելու է ոչ թէ հայկական շահի պահպանման մղումներով, այլ նրանով, թէ որքանով է այս կամ այն քայլը նպաստելու իր իշխանութեան պահպանմանն ու ամրապնդմանը։

Դա էլ իր հերթին նշանակում է, որ Նիկոլ Փաշինեանի համար որեւէ խնդիր չի ներկայացնելու՝ զոհաբերել պետական շահը սեփական իշխանութեան պահպանման շահին։ Հայաստանում նման որակի իշխանութեան գոյութիւնը ձեռնտու է տարածաշրջանում հետաքրքրութիւն ունեցող բոլոր խաղացողներին, որոնք մեծ առեւտրում Հայաստանում իշխանութեան ձեւաւորման վրայ ազդեցութիւն ունեցող սուբիեկտների միջոցով Նիկոլ Փաշինեանին կը վճարեն իրենց հետաքրքրութիւնների բաւարարման համար պահանջւող գինը՝ իշխանութիւնը։

Դա, իհարկէ, կը ներկայացւի՝ որպէս «ժողովրդի իշխանութիւն», որը որեւէ աղերս չի ունենայ ժողովրդի հետ։

 

168.am

 

Յարակից լուրեր

  • Մենք չենք տէրը մեր երկրի
    Մենք չենք տէրը մեր երկրի

    Նախ՝ Հայաստանի իշխանութիւնը՝ ամենաբարձր մակարդակից մինչեւ իշխանական ամենատարբեր դէմքեր, բանաւոր կերպով ՀՀ ինքնիշխան տարածքի այդ հատւածը հռչակում է որպէս ադրբեջանական՝ ի սկզբանէ բացառելով, որ իրադարձութիւնների զարգացման որեւէ սցենարի դէպքում ռազմավարական նշանակութիւն ունեցող ճանապարհի այդ հատւածը կը վերադառնայ ՀՀ ինքնիշխանութեան ներքոյ։

  • Գունագեղ խրախճանք՝ յանձնւող Հայաստանում
    Գունագեղ խրախճանք՝ յանձնւող Հայաստանում

    Որեւէ մէկի սեփականութիւնն ուրիշին յանձնելու համար, ի թիւս այլ գործօնների, անհրաժեշտ է, որպէսզի սեփականատէրը յանձնւելիքն առնւազն հոգեբանօրէն չհամարի իրենը, այսինքն՝ ներքուստ հրաժարւի իրեն պատկանողից։ Հայաստանում հիմա տեղի է ունենում մօտաւորապէս դա․ հայ հասարակութեան լուռ համաձայնութեամբ կտոր-կտոր թշնամուն է յանձնւում Հայաստանը, որին անհրաժեշտաբար պէտք է նախորդէր Արցախի յանձնումը։

  • Ընդդէմ ինտելեկտուալ խաւարամտութեան
    Ընդդէմ ինտելեկտուալ խաւարամտութեան

    Նիկոլ Փաշինեանին յաջողւեց պահպանել իշխանութիւնն առաւելապէս հասարակութեան ցածր կրթական ցենզի, արժէքային դեգրադացւած համակարգի ու տեղեկատւական մանիպուլիացիաների նկատմամբ դիմադրողականութեան բացակայութեան շնորհիւ։ Դա խոստովանում է անգամ ինքը՝ իշխանութիւնը, որի ներկայացուցիչներն իրենց յաղթանակը ներկայացնում են՝ որպէս «ինտելեկտուալ ապուշների» դէմ յաղթանակ։

  • Արցախը զոհաբերւեց պոպուլիզմին
    Արցախը զոհաբերւեց պոպուլիզմին

    Արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքներով Արցախի հարցը գործնականում դուրս դրւեց հայկական քաղաքական օրակարգից։

  • Կործանւելիս չանիծես
    Կործանւելիս չանիծես

    2018 թւականին ու դրանից յետոյ Հայաստանում հռչակւեց ժողովրդի կեղծ պաշտամունք։ Բոլոր անաստւածութիւններն ու աւերումները կատարւեցին ժողովրդի անունից ու ժողովրդին յղում տալով։ Դա դուր էր գալիս ու շարունակում է դուր գալ ժողովրդին, որը լուրջ է ընդունել հիմնականում նախընտրական շրջանում կրկնւող այն զեղումները, թէ «ժողովուրդն իմաստուն է» եւ «ժողովուրդը չի սխալւում»։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։